Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեների չնչին մուտացիաները ձևավորում են քաղցկեղային բջիջների և իմունային համակարգի վարքագիծը. Cancer Discovery

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գիտնականները պարզել են, որ գեների չնչին մուտացիաներն էապես ազդում են քաղցկեղային բջիջների վարքագծի և իմունային համակարգի արձագանքի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer Discovery գիտական ամսագրում:

Խոսքն, այսպես կոչված, սուբկլոնալ մուտացիաների՝ նույն ուռուցքի ներսում բջիջների առանձին խմբերի ԴՆԹ-ի փոքր փոփոխությունների մասին է։ Նման գենետիկական տատանումները հանդիպում են ոչ թե բոլոր քաղցկեղային բջիջներում, այլ միայն առանձին ենթապոպուլյացիաներում: Գիտնականները եզրակացրել են, որ հենց այդ փոքր փոփոխությունները կարող են որոշել, թե որքան ագրեսիվ է դրսևորվում քաղցկեղը, որքան արագ է այն աճում, նաև՝ ինչպես է ուռուցքը փոխազդում իմունային համակարգի հետ:

Հետազոտողները վերլուծել են քաղցկեղի տարբեր տեսակներ, այդ թվում՝ թոքերի, կրծքագեղձի և աղիքների քաղցկեղ ունեցող պացիենտների ուռուցքների հարյուրավոր նմուշների գենետիկական տվյալները։ Նրանք պարզել են, որ նույն ուռուցքի ներսում մուտացիաները կարող են այնքան տարբերվել, որ բջիջները իմունային համակարգի հետ «հաղորդակցվում են» տարբեր կերպ. բջիջների որոշ խմբեր «մաքրում են» իմունային գրոհի հետքերը, իսկ մյուսներն ավելի նկատելի են դառնում արյան սպիտակ գնդիկների համար:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, նման սուբկլոնալ մուտացիաներն ազդում են ուռուցքների երկու հիմնական առանձնահատկությունների վրա՝ քաղցկեղային բջիջների աճի տեմպերի և իմունային հսկողությունից խուսափելու ուռուցքի ունակության վրա: Արդյունքում՝ նույն ախտորոշմամբ երկու ուռուցք կարող են բոլորովին տարբեր կերպ դրսևորվել՝ կախված այդ մուտացիաների կառուցվածքից:

Գիտնականներն ընդգծում են, որ սուբկլոնալ մուտացիաների դերի ըմբռնումը կարող է օգնել բուժման ավելի ճշգրիտ մեթոդների մշակմանը: Մասնավորապես, նման փոփոխությունների վերլուծությունը կարող է հիմք դառնալ թերապիայի անհատականացված ռազմավարությունների համար, որոնք հաշվի են առնում ոչ միայն ուռուցքի ընդհանուր գենետիկական պրոֆիլը, այլև դրա ներքին անհամասեռությունը: Սա հատկապես կարևոր է իմունոթերապիայի համատեքստում, երբ պացիենտի իմունային համակարգը նախապատրաստվում է քաղցկեղային բջիջների ճանաչման և ոչնչացման համար:

Մասնագետները նշում են, որ ուռուցքաբանության ապագան յուրաքանչյուր ուռուցքի գենետիկական պատկերի խորը մշակման մեջ է, ներառյալ գենետիկական այն չնչին տատանումները, որոնք այսօր հեշտ է բաց թողնել ստանդարտ թեստերի ժամանակ: Այս գիտելիքը կարող է բանալի դառնալ քաղցկեղի ագրեսիվ և թերապիայի նկատմամբ կայուն ձևերի դեմ ավելի արդյունավետ պայքարի համար:

Հետևեք մեզ՝ այստեղ

Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա