«Իրանում իշխանափոխություն է տեղի ունեցել»․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 23-ին հայտարարել է, որ հրաման կտա զինվորականներին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների «լիակատար դադարեցման» շուրջ «արդյունավետ» երկխոսությունից հետո։
Բացի այդ, Թրամփը CNBC-ին հայտնել է, որ Իրանի իշխանությունների հետ բանակցությունները եղել են շատ ինտենսիվ, և ինքը նախկինի պես հույս ունի հասնել էական արդյունքների։
«ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Իրանում, կարելի է բնութագրել որպես իշխանափոխություն», - նշել է նա։
Թրամփի մեկնաբանությունները հնչել են այն բանից քիչ անց, երբ նա Իրանին 48 ժամ ժամանակ էր տվել ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցի աշխատանքը վերականգնելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



