Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ գործող իշխանությունները վերջին ամիսների ընթացքում գաղտնիության քողի տակ քննարկում են ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու հարցը։ Չնայած, կան կարծիքներ, որ փաստացի ավելի շատ գործ ունենք նոր Սահմանադրության, քան զուտ փոփոխությունների հետ: Ըստ առկա տեղեկությունների, Սահմանադրության մեջ փոփոխությունները պետք է հանգեցնեն քաղաքական համակարգի որակական փոփոխությունների և ամրապնդեն ՀՀ-ի, այսպես կոչված, «եվրոպական ուղին»՝ երկարաժամկետ կտրվածքով, ինչպես նաև ապահովեն Փաշինյանի անձնական իշխանությունը։

«Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի խմբագրության ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության փոփոխության նախագիծը. երկրի հիմնարար օրենքի մեջ փոփոխությունները շոկային են և Հայաստանի ապագայի մասով անհանգստացնող։ Ալիքը ներկայացնում է ՀՀ Սահմանադրության այն փոփոխությունները, որ ցանկանում է կյանքի կոչել ՔՊ-ն, և նշում է, որ դրանք սպառնալիք են ներկայացնում հայ ժողովրդի ազգային ինքնության համար։

«Պաշտոնական անձինք արդեն իսկ հնչեցրել են այն նորությունը, որ Սահմանադրության նախագծի մեջ բացակայում է հղումն Անկախության հռչակագրին, որն այսօր առկա է Սահմանադրության նախաբանում։ Այսօրվա Սահմանադրության մեջ կա ուղիղ հղում Անկախության հռչակագրին, որտեղ ընդգծվում է «ազատասեր նախնիների սուրբ պատգամը»։ Նոր նախաբանում չկա հղում նաև սուվերեն պետության վերականգնմանը, ինչը տագնապալի ցուցիչ է՝ հայկական հողերի մասին պատմական հիշողությունից հրաժարվելու առումով»,-նշում են ալիքի հեղինակներն ու հավելում, որ ամենացայտուն փոփոխությունները կատարվել են նոր Սահմանադրության նախագծի 35 և 36-րդ հոդվածներում։

Այսպես, ըստ հոդվածի հեղինակների, 35-րդ հոդվածից հանվում է տղամարդու և կնոջ իրավահավասարության մասին կետը՝ ամուսնության դեպքում, ամուսնության շրջանում և ամուսնալուծության դեպքում։ 35-րդ հոդվածում պահպանվում է միայն այն դրույթը, որը «ամուսնական տարիքի հասած կինն ու տղամարդն իրավունք ունեն ամուսնական կապի մեջ մտնել միմյանց հետ և ազատ կամքով ընտանիք ստեղծեն։ Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում է օրենքով»։ Դա չափազանց կարևոր փոփոխություն է, որը տրանսֆորմացնում է ընտանեկան հարաբերությունների մասին հիմնարար մեկնաբանությունն ու իրավական անորոշություն է ստեղծում, որը թույլ է տալիս ընտանիքը ընկալել նաև միասեռ հարաբերությունների կոնտեքստում։

Հայ հասարակության ավանդական արժեքներին ևս մեկ հարված է հասցվում նոր Սահմանադրության 36-րդ հոդվածով։ Ծնողների իրավունքները և պարտականությունները սահմանող 36-րդ հոդվածն այնպես է փոխվել, որ երեխաներն այլևս պարտավորություն չունեն խնամել իրենց տարեց ծնողներին։ Այս հոդվածի 3-րդ կետը սահմանում էր. «Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով»։ Սա ամբողջությամբ հանվել է։ Նորացված հոդվածում առկա են դրույթներ միայն երեխաների իրավունքների, ծնողների իրավունքների մասին՝ իրենց երեխաների նկատմամբ, և դրույթներ ծնողական իրավունքներից զրկելու մասով։ Հոդվածում բացակայում է երեխաների պարտականությունը հոգ տանել իրենց ծնողների մասին։ Սոցիալական աջակցության համակարգի անկատարության պայմաններու տարեց ծնողներին օգնելու սահմանադրական երաշխիքների չեղարկումը հանգեցնելու է հայկական հասարակության մեջ ավանդական ընտանեկան կապերի ոչնչացմանը, ինչպես նաև բազմաթիվ տարեցների ուղղակի դնելու է ֆիզիկական գոյատևման շեմին։

Աշխարհասփյուռ հայության միավորման կարևոր կետը տարիներ շարունակ հանդիսացել է Սահմանադրության այն կարևորագույն դրույթը, որ էթնիկ հայերը կարող էին քաղաքացիություն ստանալ հեշտացված կարգով։ Այժմ այդ դրույթը ցանկանում են հանել Սահմանադրությունից։ Զարմանալի է, չէ՞ որ հենց հայկական Սփյուռքի աջակցությունը թույլ տվեց Հայաստանին դիմակայել 90-ականների ծանր օրերին՝ հարևանների հետ ռազմական դիմակայության տարիներին։ Այժմ ՔՊ-ն ցանկանում է խզել այդ կապն ու զրկել աշխարհով մեկ ցրված հայերին հայրենադարձության իրավունքից։

Ալիքը տեղեկացնում է նաև, որ նոր Սահմանադրության մեջ կա հատուկ բլոկ, որտեղ փոփոխության են ենթարկվելու միջազգային պայմանագրերի ու այլ իրավական ակտերի հետ կապված իրավակարգավորումները։ Այսպես, փոփոխված 5-րդ կետում նշվում է, որ ընդունված միջազգային պայմանագրերը համարվելու են Հայաստանի իրավական համակարգի անբաժանելի մասը։ Հակասությունների դեպքում պահպանվելու է միջազգային պայմանագրերի առաջնահերթությունը՝ երկրի ներքին օրենքների նկատմամբ։ Դա քայլ է ազգային ինքնուրույնության սահմանափակման առումով և պատուհան է բացում օտար երկրների ու միջազգային կազմակերպությունների համար միջամտել ՀՀ ներքին գործերին։

Սահմանադրությունից ամբողջությամբ ջնջված է 113-րդ հոդվածը, որն իրավունք էր տալիս ԱԺ պատգամավորներին գրավոր հարցապնդումներով դիմել կառավարության անդամներին, այդ թվում՝ վարչապետին։ Հարցապնդումների իրավունք վերապահվում է միայն հատուկենտ պատգամավորների, սակայն կառավարությունը պարտավորված չէ դրանց պատասխանել, և դրանք չեն քննարկվելու խորհրդարանում։

Նոր Սահմանադրության 90-րդ հոդվածը սահմանում է ԱԺ-ի ինքնալուծարում՝ խորհրդարանի 3/5 կազմի օգնությամբ, ինչը քաղաքական մանիպուլյացիաների դաշտ է բացում իշխող մեծամասնության համար և շանս արտահերթ ընտրություններ կազմակերպել՝ ըստ տվյալ պահի իշխանության ցանկության։

ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝ 205-րդ հոդվածը, այնպես է փոխվել, որ հայ ժողովուրդն այլևս չի կարողանա վերահսկողություն ունենալ իր երկրի ճակատագրի վրա։ Քպական իշխանության գրած Սահմանադրությունը թույլ է տալիս կառավարությանը և Ազգային ժողովին որոշել երկրի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին՝ առանց հանրաքվեի։

Նոր Սահմանադրությամբ անցումային դրույթը թույլ է տալիս, որ եթե Հայաստանը անդամակցել է որևէ միջազգային կազմակերպության մինչև 2015 թվականը, ապա այդ կազմակերպության անդամակցությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու հարցը կարող է լուծվել միայն Ազգային ժողովի միջոցով՝ առանց հանրաքվեի։ Այսինքն, հիմա ստեղծվում է միջազգային պարտավորությունների կատարման տարբեր իրավական ռեժիմ։ Դա թույլ է տալիս ընդունել արտաքին քաղաքական ռազմավարական որոշումներ առանց ժողովրդի կամարտահայտության։

«Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նաև նշում է, որ խմբագրության ձեռքի տակ հայտնված Սահմանադրության փոփոխության տեքստը թույլ է տալիս անել մի քանի կարևոր եզրակացություն։ Առաջինը՝ իշխանություններն արտաքին խաղացողների առջև վերցնում են մեծ սահմանադրական պարտավորություններ՝ազգային մտածելակերպի փոփոխության առումով։ Կազմաքանդվում է ընտանիքի ինստիտուտը, խզվում է սերունդների միջև կապը, նոր դրույթներ են մտցվում, որոնք թույլ են տալու միասեռ ամուսնություններ ներդնել։ Երկրորդ՝ կառավարությունը զրկվում է խորհրդարանական վերահսկողությունից, խորհրդարանը թուլանում է և դառնում է խաղալիք իշխող ուժի և անձամբ վարչապետի ձեռքում, ով էլ հետագայում նա լինի։

Այսպիսով, Սահմանադրության փոփոխությունները ՀՀ-ից կերտելու են արտաքին խաղացողների համար հեշտ կառավարելի երկիր, իսկ իշխանությունները միանձնյա որոշումով կարող են արտաքին քաղաքական կողմնորոշում ձևավորել ՝ անտեսելով ՀՀ քաղաքացիների կարծիքն այդ կարևորագույն հարցերում։ Բացի այդ, կազմաքանդելով ավանդական արժեքները՝ հարված է հասցվում ՀՀ-ի առանց այն էլ խոցելի և թույլ ժողովրդագրական իրավիճակին՝ դուռ բացելով թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ՀՀ-ի դեմ դեմոգրաֆիկ էքսպանսիայի իրականացման և տարիներ անց ՀՀ-ի էթնիկ-կրոնական դեմքի փոփոխության համար։

Իսկ խորհրդարանի թուլացումը թույլ է տալու վարչապետին միանձնյա՝ ավտորիտար համակարգ հաստատել ՀՀ-ում և ճնշել բոլոր ընդդիմադիր խմբերին։ Ըստ հեղինակների, նոր Սահմանադրությամբ ՀՀ-ն ցավոք վերածվելու է failed state-ի, ինչը կարող են թույլ չտալ ՀՀ քաղաքացիները՝ հունիսին չքվեարկելով ՔՊ-ի ու Փաշինյանի օգտին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին