Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սեպտեմբերին պատերազմ է լինելու, սպառնում են իշխանությունները։ Որոշել են ընտրությունների գնալ այդ սպառնալիքով։
«Ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ» գուժողներն իրականում շատ լավ գիտեն, որ իրենց արածը միայն տգեղ սպեկուլյացիա է՝ թափված արյան և վախերի վրա։ Մեր խնդիրն է սա պարզ բացատրել մեր հասարակությանը։

Նիկոլ Փաշինյանի խաղաղության կառուցվածքը

Իրականում ո՞րն է նիկոլական խաղաղության կառուցվածքը։ Փորձենք սահմանազատել դատարկ խոսքը և իրականությունը։
Խաղաղությունը, որի մասին իշխանությունները խոսում են, կողմերի ստանձնած երկկողմանի որոշ գրավոր պարտավորություններ են։

Ֆորմալ առումով՝ այս պարտավորությունների խախտումը կողմերից մեկի համար մյուսի դեմ ռազմական գործողություններ սկսելու առիթ կարող է դառնալ։

44-օրյա պատերազմի ավարտից հետո Փաշինյանի խաղաղությունն ունի հետևյալ կառուցվածքը.

1. Փաստացի իրավիճակը. Արցախն Ադրբեջանի կազմում (սիստեմատիկորեն ոչնչացվող հայկական ժառանգությամբ), Հայաստանի օկուպացված տարածքներ, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացված հատվածներ, Թուրքիայի հետ փակ սահման, Ադրբեջանի հետ առևտրի սկիզբ, հայ ռազմագերիներ Բաքվում։

2. Հանրությանը հայտնի ստորագրված փաստաթղթերը՝ հռչակագրեր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնցից գոնե ձևականորեն կողմերը չեն հրաժարվել, Վաշինգտոնի եռակողմ հռչակագիրը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին նախաստորագրված համաձայնագիրը, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի արձանագրությունները։ Գուցե կան այլ փաստաթղթեր ևս, բայց դրանց մասին հանրությունը տեղեկացված չէ։

3. Ալիևի հրապարակային պահանջները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, «Արևմտյան Ադրբեջանի» մասին նարատիվը և երեք հարյուր հազար ադրբեջանցիների՝ «պատմական հայրենիք» վերադարձը, Զանգեզուրի միջանցքը։

4. Թյուրքական աշխարհին դուր գալու փաշինյանական հրապարակային քաղաքականությունը՝ ընդդիմության «ռևանշիզմի» մասին նարատիվները, Անկախության հռչակագրից հրաժարումը, Արցախի հիշատակումից հրաժարումը, Ալիևի հասցեին մշտական շնորհակալությունները, Արարատ լեռան պատկերից հրաժարումը, հայոց ցեղասպանության թեմայի մոռացության մատնումը, հակառուսական քայլերը, եկեղեցու վրա հարձակումները։

Նիկոլական «խաղաղության» թղթապանակում այսքանն է։

Սրանք պետության անունից ստորագրված փաստաթղթեր են, և Հայաստանում այսօր կամ մոտ ապագայում ոչ մի խելամիտ քաղաքական ուժ չի գնա դրանց չեղարկմանը: Դա պետք է հստակորեն ասել մեր հասարակությանը։

Ինչ վերաբերում է Ալիևի հրապարակային պահանջներին, ապա դրանց հանդեպ հայկական կողմը, իշխանությունների հավաստմամբ, չունի ֆորմալ պարտավորություններ: Կամ ունի, բայց դրանք հանրությունից գաղտնի են պահվում:

Ընդդիմության քայլերը

«Մենք չլինենք՝ պատերազմ կլինի» իշխանական կեղծ և անպարկեշտ թեզի դեմ կա մեկ պարզ և հետաքրքիր լուծում.
- հիմնական ընդդիմադիր քաղաքական միավորները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ առ այն, որ հանձնառու են կատարելու Հայաստանի ստանձնած բոլոր գրավոր, հրապարակային պարտավորությունները։ Համատեղ հայտարարությունն ուժեղ ազդակ կլինի միջազգային հանրության, հարևանների և մեր հասարակության համար, և էապես կբարձրացնի ընդդիմադիր համակարգերի հավաքական կշիռը։

- Եթե այնուհանդերձ ինչ-ինչ հանգամանքներ խանգարեն միասնաբար հանդես գալուն, ապա հիմնական ընդդիմադիր ուժերը դա կարող են անել առանձին-առանձին։

Ընդդիմադիր համակարգերում չկա որևէ արկածախնդիր լիդեր կամ ուժ։ Հաջորդ իշխանությունների խնդիրը ոչ թե բանակցային բազան «ռևիզիա» անելն է, այլ՝ խաղաղ բանակցություններով բազմաթիվ չլուծված հարցերին լուծումներ գտնելը։ Մտածված և արդյունավետ գաղափարներով, հաղորդակցությունների ապաշրջափակման նոր տարբերակներով տարածաշրջանում մեծացնել Հայաստանի դերն ու նշանակությունը, և երկարատև, իրատեսական խաղաղություն ապահովել՝ առանց ստորացուցիչ ստվերային պայմանների, որոնք միայն թուլացնում են խաղաղությունը։

Մենք այսօր ունենք ոչ թե խաղաղություն, այլ «չպատերազմ», և իշխանությունների սպառնալիքները միայն հաստատում են իրենց «հաստատած» խաղաղության անկայունությունը։ Առաջիկա տարիներին Հայաստանի նոր իշխանությունները պետք է կարողանան հմտորեն կառավարել այս «չպատերազմ» վիճակը և այն վերածել իրական, երաշխավորված խաղաղության։

Արցախի հանձնումից հետո պատերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պատերազմը՝ իշխանություն պահելու համար։
 
Սամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026 Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեկտեմբերին ՀայաստանումԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել Անվճար դեղեր, վիրահատություններ և նոր ծրագրեր․ ինչ է փոխվել առողջապահության ոլորտում UFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ Ծառուկյան Արևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄահացել է անմահ հերոս Ալբերտ Խառատյանի մայրըԲրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի Ուկրաինային Շիրակի մարզի Անի համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Մենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանՍիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ»Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ալիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան Սա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանԵրեք օր, բազմաթիվ նոր տան պատմություններ․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ»Մենք դեռ սպասում ենք, որ Հայաստանը բացահայտի ավելի քան 200 զանգվածային գերեզմшնի տեղակայման վայրերը. Հաջիև Հինգ տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր երեք տարեկան քրոջ վրաՀովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր ՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան Ջհանյան Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, տանկերը հարձակման է ենթարկվել Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Դասախոսները և ուսանողները պետք է տեր կանգնեն իրենց բուհերին. Լիլիթ ԱրզումանյանԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ Մամեդյարովին Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 250 մլն եվրոյի վարկ կներգրավի Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր ԱվետիսյանՄեկնարկել է Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ հանդիպումը Ծերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը․ Հրայր ԿամենդատյանԽնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին ունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»