Ծննդկանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել՝ անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկու օր առաջ Հանրապետական հիվանդանոց ծննդատանը գրանցված ծննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
40-ամյա Ծնդդկանի մահվան մասին հայտնի է դարձել դեպքից երկու օր հետո, մամուլում տեղ գտած հրապարակումներից հետո։
Euromedia24-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից նշեցին ՝ մարտի 22-ին ստացված հաղորդման հիման վրա նույն օրը հարուցվել է վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ծննդաբերության ընթացքում հղիի վիճակը կտրուկ վատթարացել է, արձանագրվել է գիտակցության կորուստ։
Բժշկական թիմը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, իրականացվել է շտապ կեսարյան հատում։ Այնուհետև կազմակերպվել է ծննդկանի տեղափոխումը երրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



