Երևան, 24.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան

Լեռնային Ղարաբաղի տարածքը Ադրբեջանին տրվեց մի մարդու կողմից, որի անունը Իոսիֆ Ստալին էր՝ գեղեցիկ բեղերով, բայց, ինչպես գիտեք, ոչ այնքան գեղեցիկ գործարքներով։ Եվ այդ մարդը հայկական բնակչությամբ տարածքը Հայաստանից վերցնելով տվեց Ադրբեջանին։ Այս մասին ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր, գործարար, բլոգեր, IBC Group-ի հիմնադիր Մարիո Նավալին տված հարցազրույցում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը, Նարեկ Կարապետյանն ասաց. «Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո, երբ բոլոր հայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը, և նրանք հիմա բոլորը Հայաստանում են՝ առանց տների․ նրանք չունեն բնակարան, չունեն աշխատանք այստեղ։

Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, նրանք որոշել էին մնալ այնտեղ։ Բայց երկու-երեք տարի անց բոլորը վերադարձան, որովհետև չէին կարող այնտեղ ապրել։ Սա դասական էթնիկ զտում է։ Սա 21-րդ դարում է տեղի ունենում։

Նրանք հիմա այստեղ են՝ շատ կրթված մարդիկ են, կարգապահ են։ Եվ, գիտեք, հանցագործության մակարդակը շատ ցածր է։ Հայաստանը շատ խաղաղ երկիր է։

Նրանց համար շատ դժվար է նոր կյանք սկսել։ Նրանք կորցրել են ամեն ինչ։

Դա աղքատ տարածաշրջան չէր։ Դա բարգավաճ տարածաշրջան էր՝ Հարավային Կովկասի ամենաբարգավաճներից մեկը։ Այս մարդիկ բարձրակիրթ մարդիկ էին, և հիմա այստեղ են՝ սկսելով իրենց կյանքը զրոյից՝ առանց ոչնչի»։

Անդրադառնալով 2015–ի ցեղասպանությանը, Նարեկ Կարապետյանն ասել է. «Ինչպես հաճախ լինում է թուլացող պետությունների դեպքում, այս երկրում նույնպես մութ ուժերը՝ օսմանյան իշխանության ամենահետադիմական, ամենաբացասական պահպանողական հատվածը, սկսեցին ներսում թշնամիներ փնտրել։ Երբ, պատերազմի ընթացքում պարտություններ կրելով, նրանք տեսան, որ սկսում են պարտվել Անտանտին, սկսեցին թշնամի որոնել երկրի ներսում։ Եվ այդ ներքին թշնամիների դերում նշանակեցին քրիստոնյա փոքրամասնություններին։

Նրանք հայտարարեցին, թե հենց քրիստոնյա փոքրամասնություններն են մեղավոր, որ Օսմանյան կայսրությունը պարտվում է մարտերում։

Եվ նրանք սկսեցին քրիստոնյաների հալածանքը ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում, իսկ նրանց մեծ մասը հայ քրիստոնյաներ էին։ Իմ նախնիները, իմ պապերն ու տատերը, և ընդհանրապես Հայաստանում ապրող հայերի մոտավորապես 70 տոկոսը ունի գոնե մեկ պապ կամ տատ, ով ցեղասպանության ժամանակ գտնվել է այն տարածքներում, որոնք այսօր Թուրքիայի տարածքն են, և հետո եկել է այստեղ:

Նրանք եկան այստեղ որպես որբեր։ Սա մի ժողովուրդ է, որտեղ գրեթե յուրաքանչյուր մարդ ունի մի պապ կամ տատ, ով որբացել է ցեղասպանությունից հետո։

Երեխաների հետ էլ՝ կային մարդկանց խմբեր, որոնք զբաղվում էին երեխաների «վաճառքով»․ նրանք հայ երեխաներին վաճառում էին հայ զինվորներին, իսկ հայ զինվորները գնում էին այդ երեխաներին, որպեսզի նրանց բերեն եկեղեցի։ Եվ Էջմիածնում, որը գտնվում է Հայաստանի կենտրոնում, մեր եկեղեցին կազմակերպեց մեծ ճամբար այս որբերի համար, այնտեղ կային հարյուր հազարավոր որբեր։

Գիտեք, այս բոլոր երեխաները, որոնք փրկվեցին այս գործընթացի արդյունքում, այդ ամբողջ սարսափելի իրադարձություններից հետո, դարձան նոր՝ վերածնված ազգի հիմքը։ Մենք սկսեցինք զրոյից։ Այդ պատճառով շատերը նույնիսկ չեն հիշում, թե Օսմանյան կայսրության որ հատվածից են։ Կան պատմություններ, օրինակ՝ որ քույրերից մեկը ապրել է Լոս Անջելեսում, մյուսը՝ Երևանում, և նրանք հանդիպել են 60 տարի անց՝ նույնիսկ չիմանալով, որ նրանցից մեկը ողջ է»,–ասաց նա։

«Այդ միտքը երբեք ինձ մոտ չի եղել՝ վերջ, գնում եմ, հրաժեշտ տամ». Հրանտ Թոխատյան Իրանի վրա ամերիկյան նորագույն ինքնաթիռ է վթարվել Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը նախատեսվում է կրճատել 2027 թվականի հունվարի 1-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բախվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտումԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցումը հնարավոր է միայն Թեհրանի համաձայնությամբ ՆԱՏՕ-ն Թուրքիայում հիմնում է նոր կորպուս Հայաստանի հավաքականի հերթական մարզումը (տեսանյութ) Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 105 քաղաքացի Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդ«Տոտենհեմը» կհեռացնի 1 ամիս առաջ նշանակած Տուդորին Իրանը դադարեցրել է դեպի Թուրքիա գազի մատակարարումը՝ Իսրայելի հարվածից հետո․ Bloomberg Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանՄասիսի ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում, սարից ձորը գլորված անօգնական կնոջ են հայտնաբերել ու տեղափոխել հիվանդանոց. Shamshyan Իրանը դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա՝ Հարավային Պարս գազային հանքավայրի վրա Իսրայելի հարվածից հետո Թրամփը զանգահարել է Հնդկաստանի վարչապետին Արցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՈւժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ Հայաստան«Օռլանդո Սիթին» հայտարարեց Անտուան Գրիզմանի տրանսֆերի մասին Իսրայելի բանակի և հետախուզության միջև լարվածությունը սրվել է՝ Իրանի դիմակայության գնահատման պատճառով․ ԶԼՄ Կենսաթոշակային տարիքը կբարձրացնե՞ն, կառավարությունը նոր նախագիծ է պատրաստել Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Լիբանանը Իրանի դեսպանին անցանկալի անձ է հայտարարել և հրամայել լքել երկիրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՀայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքիով սկսեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասինԵրկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. Ճանապարհին սիրտը կանգ է առել. պարզաբանում Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելում 4 829 տուժած է տարհանվել Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել Պետական մի շարք կայքեր չեն աշխատում․ կան խափանումներ Պետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին թանկացել են Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր Կամենդատյան8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Երևանում կասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ 8888» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանԲեյրութում Իրանի դեսպանատունը կփակվի | Ֆիլիպիններն արտակարգ դրություն է հայտարարել | Իսրայելը և ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)Մոսկվայի դատարանն արգելել է Telegram-ի այն ալիքները, որոնք հրահանգներ են տալիս արգելված կազմակերպություններին ֆինանսավորելու վերաբերյալ