Լուկաշենկոն ժամանել է Փհենյան (տեսանյութ, լուսանկար)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Փհենյան՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների համար, հաղորդել է ԲելՏԱ-ն։
Լուկաշենկոյի պատվիրակությանը դիմավորել է Հյուսիսային Կորեայի առաջին փոխվարչապետ Կիմ Տոկ Հունը։
Բելառուսի նախագահի ավտոշարասյանը ուղեկցվել է 21 մոտոցիկլետների ուղեկցությամբ։
Պաշտոնական այցի առաջին կանգառը Արևի Կումսուսան պալատն է եղել։ Լուկաշենկոն հարգանքի տուրք է մատուցել Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդներ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի հիշատակին Փհենյանում։
«Կումսուսան» կորեերեն նշանակում է «ոսկով ասեղնագործված լեռ»։ Հուշարձանը նվիրված է առաջնորդների անմահությանը, խորհրդանշում է ազգի արժանապատվությունը և համարվում է հավերժական սրբավայր։
Կադրերն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ



