Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա Կոստանյան
ՎԻԴԵՈՀայաՔվե վարչության անդամ, քաղաքական երկարամյա պայքարակից ընկեր Մենուա Սողոմոնյանի հետ «ՀայաՔվե հիմնասյուներ» փոդքասթի շրջանակներում զրուցել ենք Արցախի մասին. հայկական հարց, որը մեզ համար փակված չէ, առնվազն իրավունքի պաշտպանության մակարդակում, իրավունք, որի իրացումն ամրագրված, պաշտպանված և երաշխավորված է բոլոր ժողովրդավարների սիրելի «միջազգային իրավական կառույցների» ընդունած կոնվենցիաներով։ Այդ իրավունքից հրաժարումը, մերժումը հատկապես՝ համամարդկային հանցագործություն է, և ուժի միջոցով ագրեսիայի համար պարարտ հող է նախապատրաստում աշխարհի բոլոր այն բռնարար ղեկավարների համար, ովքեր տարածքային օկուպացիոն հավակնություններ ունեն հարևանների հայրենի բնօրրանների նկատմամբ։
Արցախի հայերի բոլոր տեսակի իրավունքներից հրաժարման ուղղությամբ «ագրեսիվ» պրոպագանդա, առավել ևս ատելությամբ լցված քայլեր տանող ցանկացած ոք՝ տվյալ պահին իշխանություն ունեցողներից մինչև ապագա ղեկավարներ, պետք է իմանան, որ համամարդկային հանցագործություն են իրականացնում և ենթակա են լինելու օրենքի ողջ ուժով պատասխանատվության։
Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



