Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 67 ձայներով Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել Վլադիմիր Վարդանյանին, ով, յոթ տարի զբաղեցնելով Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, տակավին օրեր առաջ էր դիմում գրել՝ հեռանալով Ազգային ժողովից և կուսակցությունից։ Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 67-ը։ Ընդդիմությունն ընդհանրապես չի էլ մասնակցել, և «Քաղպայմանագիրն» առանց որևէ դեմ ձայնի Վարդանյանին գործուղել է Սահմանադրական դատարան։

Տեղեկություններ են շրջանառվում, որ նրան պատրաստվում են դարձնել Սահմանադրական դատարանի նախագահ։ Ուշագրավն այն է, որ անգամ իշխանությանը լոյալ հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները դատապարտում են Վլադիմիր Վարդանյանի առաջադրումը։

Տասից ավելի քաղհասարակության կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որ այդ որոշումը վտանգում է դատարանի անկախության և անաչառության նկատմամբ հանրային վստահությունը, կասկածներ հարուցում նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Հայտարարությունը ստորագրած մեկ տասնյակ կազմակերպությունների թվում են նույնիսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը։

Այսինքն՝ անգամ քաղհասարակությունը, Արևմուտքից սնվող կազմակերպությունները չեն հավատում, որ Վլադիմիր Վարդանյանը կկարողանա անաչառ դատավորի դեր տանել, ինչը, նշենք, Փաշինյանին ամենևին էլ չի հուզում։ Վերջինս 2018 թ.-ից հետո ամեն ինչ արեց Սահմանադրական դատարանում դիմադրության օջախները ճնշելու և այդ դատարանը բացառապես իր կամակատարը դարձնելու համար։ Վերջինը Հրայր Թովմասյանն էր, որին մեղադրում էին պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից միանգամից ՍԴ գնալու, ինչպես նաև կուսակցական լինելու մեջ։

Փաստացի այժմ Վլադիմիր Վարդանյանը կրկնում է Հրայր Թովմասյանի ուղին, իսկ իշխանությունները դրա մեջ որևէ դատապարտելի բան չեն տեսնում։ Ինչևէ, Վլադիմիր Վարդանյանի ընտրությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում հերթական անգամ ապացուցում է «Քաղպայմանագրի» անսկզբունքայնությունը։

Մոնիկա Կիրակոսյան

Հայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հայտնի դերասանը մահացել է անհասկանալի հանգամանքներումԳեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ Կարապետյան42-ամյա տղամարդը հյուրանոցային համարում uպանել է իր ծանոթինՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է