Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհին սարսափեցրած վիրուսը. Զիկան Հայաստանում հայտնվելու շանսեր ունի՞

ԼԱՅՖ

Armtimes.com-ը գրում է.

Հիմնականում արեւադարձային երկրներում տարածված Զիկա վիրուսը հասել է Ռուսաստան: Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը: Վարակվածը կին է, ով օրերս է վերադարձել Դոմինիկյան Հանրապետությունից:

ՀՀ առողջապահության նախարարությունը, նկատի ունենալով Զիկա տենդի համաճարակային լարված իրավիճակն աշխարհում, շարունակում է Զիկա տենդի տարածման կանխարգելման աշխատանքները: Մասնավորապես, նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Զիկա տենդի համաճարակաբանության, ծագումնաբանության, դեպքի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը, «Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար» վերտառությամբ պաստառը, ինչպես նաեւ հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացնել սանիտարակարանտինային հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:

Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանի հետ: 

- Տիկին Ավետիսյան, այսօր տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանում Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքն է արձանագրվել: Որքանո՞վ է հավանական Հայաստանում այդ վիրուսի տարածումը եւ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում դա կանխարգելելու համար:

- Հայաստանում այդ վիրուսի տարածումը հավանական չէ, որովհետեւ այդ վիրուսը տարածվելու համար պետք է լինի Aedes aegypti տեսակի մոծակ, դրա զարգացման համար լինի տաք ջերմաստիճան, իսկ հիմա ձմեռ է մեզ մոտ: Եթե անգամ ամառ լինի՝ էդ մոծակը Հայաստանի Հանրապետությունում չի հանդիպում:

- Իսկ այդ դեպքում Ռուսաստանի Դաշնությունում ինչպե՞ս է գրանցվել վարակվելու դեպքը:

- Մարդը, որը գնացել է այլ երկիր, որտեղ կա այդ հիվանդությունը՝ վարակվել, եկել է: Դա չի նշանակում, որ հիվանդությունը Ռուսաստանում տարածվել է:

-Հայաստանո՞ւմ էլ կարող է արձանագրվել:

-Կարող է: Կարող է այնպես լինել, որ մարդը, որը գնացել է Բրազիլիա, վարակվի, գա այստեղ: Բայց դա չի նշանակում, որ հիվանդությունը կարող է տարածվել Հայաստանում:

- Իսկ վիրուսի տարածում կարո՞ղ է տեղի ունենալ արդեն վարակված մարդու միջոցով:

- Հիվանդ մարդու միջոցով վիրուսի տարածման դեպք որեւէ երկրում չի արձանագրվել: Միայն երկու դեպք կա, այն էլ ամերիկացիների գիտական հետազոտություններից հետո պարզվել է, որ սեռական ճանապարհով է եղել վարակի փոխանցումը:

- Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ ինքն արդեն վարակված է այդ վիրուսով:

-Մարդը չի կարող իմանալ, որ ինքը վարակվել է Զիկայով, որովհետեւ դա որեւէ առանձնահատուկ ախտանիշ չունի: Դա գրիպանման հիվանդություն է, որի ժամանակ մարդը ջերմություն է ունենում, թուլություն, մկանային ցավեր, աչքերը կարմրում են, կարող է նաեւ ցան լինել մաշկի վրա: Որեւէ մեկի մոտ նման երեւույթներ արձանագրվելու դեպքում բժիշկները պետք է հարցնեն՝ արդյո՞ք տվյալ քաղաքացին չի եղել մի վայրում, որտեղ տարածված է այդ վիրուսը: Խոսքը արեւադարձային երկրների մասին է: Դրա համար մենք բժիշկների համար ուղեցույց ենք պատրաստել, պաստառ ենք պատրաստել ճանապարհորդների համար, որպեսզի իրենք իմանան՝ ինչ անել, որ չվարակվեն եւ վարակվելու դեպքում ճանաչեն հիվանդությունը:

- Ի՞նչի կարող է հանգեցնել Զիկա վիրուսը: Մահվան դեպքեր կա՞ն:

-Հիվանդությունը ծանր չի, շատ փոքր թվով մահվան դեպքեր են արձանագրվել դրանից, բայց վտանգը այն է, որ եթե կինն է հիվանդանում եւ նա հղի է կամ պլանավորում է առաջիկա երկու տարում հղիանալ, կարող են ծնվել փոքր ծավալի ուղեղով՝ միկրոցեֆալիայով երեխաներ: Դա է խնդիրը, որ այսօր այդպիսի աղմուկ է բարձրացել այդ հիվանդության շուրջ:

-Միայն դրանո՞վ է պայմանավորված, որ հիմա աղմուկը այդքան մեծ է:

-Այո, Բրազիլիայում բավական մեծ թվով փոքր ծավալի ուղեղով երեխաներ են ծնվել: Փաստորեն այդ երեխաները նորմալ մարդիկ չեն: Հետեւաբար դա լուրջ խնդիր է: Եվ դրա շուրջ է աղմուկը:

- Դեռ 1954 թվականից այդ վիրուսը կա: Ինչո՞վ է պայամանավորված, որ հիմա սկսեցին այդպիսի երեխաներ ծնվել:

- Որովհետեւ այդքան շատ չէր տարածվել: Եվ, բացի այդ, դեռ ապացուցված չէ 100 տոկոսով, որ երեխաների այդ թերությունների պատճառը Զիկա վիրուսն է: Դա ուղղակի ենթադրություն է: Հիմա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դրա ապացույցների շուրջ է աշխատում:

- Տիկին Ավետիսյան, Հայաստանի սահմանին հսկողություն իրականացվո՞ւմ է՝ Հայաստան եկող զբոսաշրջիկների կամ արեւադարձային երկրներից վերադարձող մեր քաղաքացիներին զննելու համար:

-Սահմանային հսկողություն իրականացվում է: Սահմանին ստուգվում է քաղաքացիների ջերմությունը:

- Մեր երկրում կա՞ն համապատասխան դեղամիջոցներ՝ վիրուսակիների նկատմամբ բուժում իրականելու համար:

-Հատուկ միջոցներ չեն պահանջվում այդ վիրուսի բուժման համար: Հատուկ դեղ, պատվաստանյութ դրա համար աշխարհի որեւէ երկրում ստեղծված չէ:

- Իսկ ի՞նչ դեղ է անհրաժեշտ ընդհանրապես:

- Եթե մարդու ջերմությունը բարձր է՝ ջերմիջոցնող պիտի տան, գլուխն է ցավում՝ ցավազրկող: Թուլություն ունի՝ կազդուրող միջոցներ: Այսինքն ախտանշանների դեմ ուղղված բուժում պետք է անեն:

- Որքա՞ն ժամանակ է տեւում առողջացման պրոցեսը:

- 2-7 օր: Բայց հղիության դեպքում խնդիրը լուրջ է եւ դրա համար հղիներին խորհուրդ չի տրվում մեկնել այդ երկրներ: Դրա համար հայտարարում ենք՝ պլանավորել եք երեխա ունենալ առաջիկա մեկ-երկու տարում՝ մի գնացեք այն երկրներ, որտեղ հնարավոր է հիվանդության տարածումը: Եթե Ռուսաստանում մի դեպք է եղել, դա չի նշանակում, որ այնտեղ կարող է վարակվեն: Խոսքը արեւադարձային երկրների մասին է:

- Իսկ եթե հղի կինն է վարակվել՝ պետք է ընդհատվի՞ հղիությունը:

- Դա արդեն պետք է բժիշկների համապատասխան կոնսիլիումը որոշի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չափանիշներ ունի, որոնցով գնահատվում է՝ պտուղն ունի՞ այդ խնդիրը, թե՞ ոչ:

Տեղեկացնենք, որ ըստ առողջապահության նախարարության մշակած ուղեցույցի՝ վիրուսը հայտանբերվել է 1947 թվականին Ուգանդայում Զիկա կոչվող անտառային զանգվածի ռեզուս կապիկների շրջանում՝ դեղին տենդի հետազոտությունների ժամանակ: Առաջին դեպքերը մարդկանց շրջանում արձանագրվել են 1954 թվականին Նիգերիայում: Զիկա տենդի փոխանցող Aedes aegypti ցեղի մոծակները համարվում են երկրագնդում ամենամեծ տարածում ունեցող մոծակները: Դրանք տարածված են միայն արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում: Այդ մոծակների թռիչքի հեռավորությունը 400 մ է, սակայն դրանք կարող են տեղափոխվել փոխադրամիջոցներով և, եթե ժամանման երկրի բնակլիմայական պայմանները բարվոք են այդ մոծակների գոյության համար, կարող են բազմանալ նոր տարածքներում:

Զիկա վիրուսի մուտքի դուռ են համարվում մաշկի ամբողջականության խախտումները՝ մոծակի կծելու հետևանքով: Վիրուսը թափանցում է արյան մեջ, անցնելով հեմատոէնցեֆալիկ պատնեշը՝ ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը: Զիկա տենդի ախտանշանները նման են այլ տենդերին, սակայն ավելի մեղմ են՝ տենդ, ցան, հոդացավ, շաղկապենու բորբոքում, մկանացավ, գլխացավ, հոգնածություն: Հղի կանայք կարող են վարակվել Զիկա վիրուսով հղիության ողջ ընթացքում: Չնայած այն հանգամանքին, որ մահացած պտղի հյուսվածքներում հայտնաբերվում է Զիկա վիրուսը, ապացուցված չէ, որ նա է մահվան պատճառը: Ըստ նախնական հետազոտությունների՝ Զիկա վիրուսով վարակված կանանց երեխաները ծնվում են սովորականից փոքր գանգով, ուղեղը թերզարգացած էլինում, նյարդաբանական շեղումներով, առկա են լինում լսողության եւ  տեսողության խանգարումներ:

Համարվում է, որ վարակվածների միայն 20-40%-ի մոտ է հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում:Մինչ օրս վիրուսը հանդիպել է Աֆրիկա, Ամերիկա, Ասիա մայրցամաքներում եւ Խաղաղ օվկիանոսի կղզիներում: Զիկա տենդի փոխանցողը՝ մոծակը, խայթում է և շինությունների ներսում, և դրսում, հիմնականում մթնշաղին, երեկոյան և գիշերային ժամերին: Այնուամենայնիվ, պաշտպանիչ միջոցների կիրառումն անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում կրել երկարաթև հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր:

Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է