Կիմիխ. Գերմանիան ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտներից չէ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը գնահատել է Բունդեսթիմի հնարավորությունները 2026 թվականի աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի հունիս-հուլիսին ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում։
Գերմանիայի հավաքականի մարտի 27-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեյցարիայի, մարտի 30-ին՝ Գանայի հավաքականի հետ։
«Գերմանիայի թիմը առաջիկա աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներից չէ, քանի որ նախորդ խոշոր մրցաշարերում պատշաճ մակարդակ ցույց չի տվել։ Բայց առաջնության մեկնարկից հետո կարեւոր չի լինի, թե ինչ արդյունք ենք ունեցել չորս կամ ութ տարի առաջ։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրս 100 տոկոս ջանք կգործադրի՝ կենտրոնանալով գլխավորի վրա։ Ամենակարեւորը, որ բոլոր խաղացողները լինեն առողջ։ Մենք ունենք ամբողջ թիմով համախմբվելու հնարավորություն»,- Կիմիխի խոսքը մեջբերում է Sky Sport Germany-ն։
Նախորդ երկու աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։
Հետևեք մեզ՝ այստեղ



