Քելլոգը ԱՄՆ-ին կոչ է արել գրավել Իրանի Խարգ կղզին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ և Ուկրաինայում նախկին հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը Fox News-ի եթերում իր «խորը համոզմունքն» է հայտնել Խարգ կղզին գրավելու համար Իրանի տարածք զորքեր ուղարկելու անհրաժեշտության վերաբերյալ։
«Տեսեք, մենք պետք է անենք այն, ինչ արեցին հռոմեացիները։ Գիտեք, մենք պետք է մեր լեգեոնները տեղակայենք ցամաքում՝ տարածքը ապահովելու և Հորմուզի նեղուցը բացելու համար», - ասել է Քելլոգը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են բացել նեղուցի ստորին հատվածը նավագնացության համար, բայց Խարգ կղզում «Իրանի տնտեսական կենսական նշանակություն ունեցող ուղու փակումը» նույնպես կարևոր է։ «Կղզին Պարսից ծոցի տերմինալ է, որի միջով անցնում է Իրանի նավթի արտահանման 90 տոկոսը», -ընդգծել է Քելլոգը։
Հետևեք մեզ՝ այստեղ



