Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Վարդան Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մայթեզրին բախվել է ծառին և կողաշրջվել։
19-ամյա Վարդանը զինծառայող էր, Գորիսում էր ծառայում, արձակուրդ էր եկել։ Նրա ընտանիքը մի քանի տարի առաջ տեղափոխվել է Մասիս, տղան Աբովյան էր գնացել իր դպրոցական ընկերներին տեսնելու։
Մեքենայում նրա հետ իր 4 ընկերներն են եղել։ 5 երիտասարդն էլ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վարդանը մահացել է վերկենդանացման բաժանմունքում։ Ընկերները՝ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ՝ այստեղ



