Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրական փոփոխությունները, որպես քաղաքական-իրավական գործընթաց, երբեք չեն առաջանում վակուումում: Գրեթե միշտ դրանք պայմանավորված են լինում պետականության զարգացման որոշակի փուլերով, ներքին կամ արտաքին ճնշումներով, ինստիտուցիոնալ ճգնաժամերով կամ իշխանության վերաձևավորման անհրաժեշտությամբ։ Պետությունները դիմում են սահմանադրական վերանայումների այն ժամանակ, երբ գործող սահմանադրական կարգը այլևս չի ապահովում քաղաքական համակարգի կայունությունը, չի արտացոլում հասարակական հարաբերությունների իրական կառուցվածքը կամ չի համապատասխանում իշխանության իրական բաշխմանը։

Այս համատեքստում սահմանադրական փոփոխությունները կարող են լինել ինչպես էվոլ յուցիոն՝ ուղղված իրավական համակարգի կատարելագործմանը, այնպես էլ՝ ռևիզիոն, երբ դրանք ծառայում են իշխանության կենտրոնացմանը կամ արտաքին պահանջների ներքինացմանը։ Հենց այս երկակի բնույթն է, որ սահմանադրական փոփոխությունների վերլուծությունը դարձնում է ոչ միայն իրավական, այլև խորապես քաղաքական հարց։

Պատմական և համեմատական փորձը ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունները հիմնականում իրականացվում են մի քանի առանցքային պայմաններում։ Դրանցից առաջնայինն այն է, երբ պետությունը գտնվում է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ, և անհրաժեշտ է վերանայել իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը։ Երկրորդ հանգամանքը պայմանավորված է այնպիսի պայմաններով, երբ տեղի է ունենում քաղաքական ռեժիմի փոփոխություն, օրինակ՝ անցում ավտորիտարից ժողովրդավարական համակարգի կամ հակառակը։

Կարևոր են նաև արտաքին գործոնները՝ պատերազմները, միջազգային ճնշումները կամ ինտեգրացիոն գործընթացները, որոնք ստիպում են վերաձևակերպել պետական ինքնությունը և իրավական հիմքերը։ Այս վերջին գործոնը հատկապես զգայուն է փոքր և անվտանգության տեսակետից խոցելի պետությունների համար, որտեղ Սահմանադրությունը հաճախ դառնում է ոչ միայն ներքին իրավակարգավորման փաստաթուղթ, այլև արտաքին քաղաքականության գործիք։

Սակայն սահմանադրական փոփոխությունների իրական հետևանքները կախված են ոչ այնքան դրանց ձևակերպումից, որքան դրանց առաջացման շարժառիթներից և ընդունման գործընթացից։ Երբ փոփոխությունները բխում են հասարակության լայն կոնսենսուսից և նպատակ ունեն ամրապնդել իրավունքի գերակայությունը, դրանք կարող են հանգեցնել պետականության ամրապնդմանը, քաղաքական կայունության բարձրացմանը և ինստիտուցիոնալ վստահության վերականգնմանը։ Մինչդեռ այն դեպքերում, երբ սահմանադրական փոփոխությունները պարտադրվում են վերևից կամ պայմանավորված են արտաքին պահանջներով, դրանք հաճախ առաջացնում են լեգիտիմության ճգնաժամ, խորացնում են հասարակական բևեռացումը և կարող են երկարաժամկետ հեռանկարում թուլացնել պետության իմունիտետը։

Այս տեսանկյունից Հայաստանի ներկայիս իրավիճակը առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Իշխանությունների կողմից նոր Սահմանադրության նախաձեռնության մասին հայտարարություններն արդեն իսկ քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից են դարձել, և ակնկալվում է, որ մոտ ապագայում դրա նախագիծը կներկայացվի հանրությանը։

Սակայն այստեղ հիմնական հարցը ոչ թե Սահմանադրության անհրաժեշտությունն է, այլ այն, թե ինչ բովանդակություն է այն կրելու և ինչ քաղաքական տրամաբանության մեջ է այն ձևավորվում։ Քննադատական վերլուծությունների մի զգալի հատվածում արդեն արմատավորվում է տեսակետը, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները չեն արտացոլելու հայ ժողովրդի հավաքական կամքը և պատմական-քաղաքական ձգտումները, այլ առավելապես ուղղված են արտաքին՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից ձևակերպված ակնկալիքների բավարարմանը։

Այս պնդման կենտրոնում է հատկապես Անկախության հռչակագրին արված հղման հարցը, որը ներկայիս սահմանադրական համակարգում ունի ոչ միայն իրավական, այլև խորապես սիմվոլիկ, քաղաքական և պատմական նշանակություն։ Այդ հղումը փաստացի պետականության հիմնադիր ակտի շարունակականության արտահայտումն է, որը կապում է Հայաստանի Հանրապետության իրավական ինքնությունը իր անկախության պատմական հիմքերի հետ։ Եթե Սահմանադրության նոր տեքստում այդ հղումը վերացվի կամ վերաիմաստավորվի, ապա դա կարող է ընկալվել ոչ միայն որպես իրավական փոփոխություն, այլև որպես քաղաքական և ինքնության մակարդակում տեղի ունեցող վերասահմանում, որը փաստացի ենթադրում է որոշակի հրաժարում նախապես ձևակերպված ազգային նպատակներից։

Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը դեռևս չի նշանակում դրանց անխուսափելի իրականացում։ Ժողովրդավարական համակարգերում Սահմանադրությունը մնում է այն եզակի փաստաթուղթը, որի վերջնական լեգիտիմությունը բխում է ոչ թե միայն քաղաքական էլիտաների որոշումներից, այլ առաջին հերթին հանրային կամարտահայտությունից։ Հանրաքվեն այս իմաստով ոչ միայն իրավական մեխանիզմ է, այլև քաղաքական զտիչ, որը թույլ է տալիս հասարակությանը գնահատել առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը սեփական շահերին և արժեքներին։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ուժեղ իշխանությունները կարող են բախվել հանրաքվեում մերժման, եթե առաջարկվող փոփոխությունները չեն ընկալվում որպես լեգիտիմ կամ անհրաժեշտ։

Համեմատական օրինակները այստեղ բավական խոսուն են։ Տարբեր երկրներում սահմանադրական նախագծերը մերժվել են հենց այն պատճառով, որ հասարակությունը դրանք ընկալել է որպես պարտադրված կամ ազգային շահերին հակասող։ Սա ցույց է տալիս, որ սահմանադրական գործընթացը, որքան էլ տեխնիկապես կազմակերպված լինի, կախված է հանրային վստահությունից։ Հայաստանի պարագայում ևս նույն տրամաբանությունն է գործում։ Եթե հանրությունը համոզված լինի, որ առաջարկվող Սահմանադրությունը չի արտացոլում իր հավաքական շահերը կամ ենթադրում է ներքին դաշտում արտաքին ճնշումների բյուրեղացում, ապա հանրաքվեի արդյունքը կարող է դառնալ այդ գործընթացի ճակատագրական հանգրվանը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան