Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում գիտության ներկա վիճակը արտացոլում է խոր և բազմաշերտ մի ճգնաժամ, որը միաժամանակ ունի ֆինանսական, կառուցվածքային, մարդկային ռեսուրսների և քաղաքական կամքի հետ կապված հիմնախնդիրներ։ Երբ վերլուծում ենք այն հիմնական ցուցանիշները, որոնք բնութագրում են գիտության դաշտը մեր երկրում, անխուսափելիորեն հանդիպում ենք մի պարադոքսալ իրադրության, որտեղ հայտարարությունների մակարդակով գիտությունը հռչակվում է որպես ազգային զարգացման առանցք, սակայն գործնական քայլերը խոսում են բոլորովին այլ բանի մասին։

Այս տարի գիտության ոլորտին հատկացվում է ընդամենը 34 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 40 մլրդ դրամի փոխարեն: Երբ խոսում ենք 2026 թվականի բյուջեի մասին և գիտությանը հատկացված միջոցների 14 տոկոսանոց կրճատման մասին, այն արտացոլում է մի ամբողջական համակարգի առանցքային ուղղությունների սնուցման դադարեցումը։ Սա հստակ ազդանշան է՝ ուղղված ամբողջ գիտական համայնքին՝ մասնագետներին, ասպիրանտներին, երիտասարդ հետազոտողներին, լաբորատորիաներին։ Իսկ այն իր մեջ ներառում է այնպիսի ուղերձ, որ գիտությունը չի դիտարկվում որպես ներդրում ապագայի մեջ, այլ որպես ծախս, որը կարելի է կրճատել, իսկ, օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող պարգևավճարներն՝ ավելացնել։

Այն փաստը, որ Հայաստանում գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կազմում է համախառն ներքին արդյունքի ընդամենը շուրջ 0,36 %-ը, դրական լույսի տակ չի կարող դիտարկվել նույնիսկ ամենաօպտիմալ գնահատականներով։ Երբ այս թիվը համեմատում ենք միջազգային չափանիշների հետ, պատկերը դառնում է ավելի ցայտուն և մտահոգիչ։ Օրինակ՝ Իսրայելը, որը համարվում է մեծ մասամբ իր գիտատեխնոլոգիական հզորության շնորհիվ մեծացող տնտեսություն ունեցող երկիր, իր ՀՆԱ-ի 5,5 %-ից մինչև 6 %-ն է ուղղում հետազոտությունների և զարգացման վրա։ Հարավային Կորեան, որը վերջին հիսուն տարում իրականացրել է տնտեսական հրաշք՝ հասնելով աշխարհի առաջատար տնտեսությունների շարքին, այս ոլորտում ներդնում է 5 %։ Թայվանը, Շվեդիան, Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Գերմանիան և նույնիսկ Չինաստանը, որը դեռ համարվում է զարգացող տնտեսություն, ունեն գիտության և հետազոտությունների 2,5-ից մինչև 3,5 % ֆինանսավորում։

Բայց հարցն այն չէ միայն, թե որքան փող է հատկացվում գիտությանը։ Խոսքը նաև վերաբերում է նրան, թե ինչպես է այդ փողը օգտագործվում, և արդյոք գոյություն ունի համակարգված տեսլական այն մասին, թե ինչպես պետք է զարգանա գիտական ենթակառուցվածքը երկրում։ Երբ տեսնում ենք, որ նույնիսկ հատկացված միջոցները չեն օգտագործվում ամբողջ ծավալով և դրանց զգալի մասը վերադառնում է պետական բյուջե, ակնհայտ է դառնում, որ խնդիրը ավելի խորն է, քան պարզապես ֆինանսավորման բացակայությունը։ Այստեղ արտահայտվում է համակարգային խնդիր, որն առնչվում է կառավարման արդյունավետությանը, կառույցների համակարգման կարողությանը, ժամանակացույցերի պլանավորմանը և ծրագրերի իրականացման մեխանիզմներին։

Մյուս կողմից՝ մարդկային ռեսուրսների հարցը, որը բացահայտվում է գիտնականների թվաքանակի անկման միջոցով, ամենավտանգավոր ինդիկատորներից մեկն է այն մասին, որ համակարգը շատ շուտով ուղղակի ճգնաժամի մեջ կարող է հայտնվել։ Ըստ վիճակագրական կոմիտեի, եթե 2011 թվականին ունեինք 5718 գիտնական, ապա 2022 թվականին արդեն աշխատում էր 4864 գիտնական։ Այնինչ, պետք է հակառակ պատկերը լիներ։ 11 տարում 854 մասնագետի կորուստը գիտական համայնքի համար նշանակում է ոչ միայն թվաքանակային նվազում, այլև փորձի, գիտելիքների, ընթացիկ հետազոտությունների, դասավանդման կարողությունների, մենթորության կորուստ։

Հայաստանում գիտության վիճակը հատկապես մտահոգիչ է դառնում, երբ մենք նայում ենք տարածաշրջանային և գլոբալ տնտեսական մրցակցության համատեքստում։ Ժամանակակից աշխարհը գնալով ավելի է հենվում գիտելիքի վրա հիմնված տնտեսության վրա, որտեղ ազգային մրցունակությունը որոշվում է ոչ թե բնական ռեսուրսներով կամ աշխատուժի էժան արժեքով, այլ նորարարական կարողություններով, տեխնոլոգիական առաջատարությամբ, հետազոտական արդյունավետությամբ։ Երկրները, որոնք ներդրումներ չեն կատարում գիտության մեջ, անխուսափելիորեն հետ են մնում և դառնում տեխնոլոգիաների սպառող, այլ ոչ թե արտադրող։ Դրանք կախված են դառնում արտաքին տեխնոլոգիական զարգացումներից, ունեն սահմանափակ կարողություններ ստեղծելու բարձրարժեք արտադրանք, և մնում են տնտեսական շղթայի ստորին հանգույցներում։

Հայաստանի դեպքում, որը չունի զգալի բնական ռեսուրսներ և ունի սահմանափակ տարածք, գիտատեխնոլոգիական զարգացումը միակ իրական ուղին է դեպի կայուն տնտեսական աճ և բարգավաճում։ Միևնույն ժամանակ, այս ուղին պահանջում է հավատ, տեսլական և հետևողական ներդրումներ հենց այն ժամանակ, երբ արդյունքները դեռ տեսանելի չեն։

Մեկ այլ խնդիր է նաև այն, որ գիտությունը Հայաստանում մեկուսացված է մնում տնտեսությունից։ Գիտական հետազոտությունների և արդյունաբերության միջև կապի թուլությունը նշանակում է, որ նույնիսկ այն սակավաթիվ գիտական արդյունքները, որոնք ձեռք են բերվում, չեն փոխակերպվում տնտեսական արժեքի, նոր ապրանքների, ծառայությունների, գործընթացների։ Այս անջրպետը խանգարում է նաև գիտության ֆինանսավորման բազայի ընդլայնմանը, քանի որ մասնավոր հատվածը չունի բավարար խթաններ՝ ներդնելու հետազոտություններում, երբ հետադարձ կապը տնտեսական արդյունքների տեսքով տեսանելի չէ։

Ընդհանրապես, կարևոր է նաև հասկանալ, որ գիտության մեջ ռեսուրսներ ներդնելը չի կարող դիտարկվել որպես ծախս, այլ այն պետք է ընկալվի որպես ներդրում ապագայի մեջ։ Հետազոտություններում ներդրված յուրաքանչյուր դրամ պոտենցիալ վերադառնում է բազմապատկված արժեքով՝ նոր տեխնոլոգիաների, արտադրանքների, ծառայությունների, մրցակցային առավելությունների, պատենտների, գիտելիքների տեսքով։ Բայց այս վերադարձը ժամանակ է պահանջում, երբեմն տասնամյակներ, և հենց այստեղ է քաղաքական մարտահրավերը՝ ինչպես համոզել ընթացիկ քաղաքական որոշումներ ընդունողներին ներդրում կատարել այն ոլորտում, որի արդյունքները տեսանելի կլինեն միայն երկարաժամկետ հեռանկարում, հնարավոր է այն ժամանակ, երբ նրանք արդեն չեն լինելու իշխանության մեջ։ Սա կարճաժամկետ քաղաքական ցիկլերի և երկարաժամկետ գիտատեխնոլոգիական զարգացման միջև հիմնական հակասությունն է, որը չունի հեշտ լուծում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանՍիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ»Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ալիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան Սա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանԵրեք օր, բազմաթիվ նոր տան պատմություններ․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ»Մենք դեռ սպասում ենք, որ Հայաստանը բացահայտի ավելի քան 200 զանգվածային գերեզմшնի տեղակայման վայրերը. Հաջիև Հինգ տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր երեք տարեկան քրոջ վրաՀովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր ՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան Ջհանյան Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, տանկերը հարձակման է ենթարկվել Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Դասախոսները և ուսանողները պետք է տեր կանգնեն իրենց բուհերին. Լիլիթ ԱրզումանյանԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ Մամեդյարովին Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 250 մլն եվրոյի վարկ կներգրավի Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր ԱվետիսյանՄեկնարկել է Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ հանդիպումը Ծերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը․ Հրայր ԿամենդատյանԽնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին ունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Դուք չեք կարողանում կառավարել այս երկիրը, ձեր գործընկեր Ալիևն էլ չի կարող կառավարել Հայաստանը․ Նարեկ ԿարապետյանԱրևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահшցել է Կինը հետույքի վիրահատությունից հետո կոմայի մեջ է ընկել և մահացելՁեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան Աբրահամյան Հիշե՛ք, ոչ մի քաղաքական իշխանություն հավերժ չէ․ ժողովրդին միայն զիջումներ առաջարկող իշխանության օրերն էլ հաշված են․ Անդրանիկ Գևորգյան«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ին Լավ լուր՝ կենսաթոշակառուների համար․ հետվճարների գործընթացը մեկնարկել է Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»Հարձակում Ղրիմի կամրջի վրա. երթևեկությունը կրկին դադարեցվել է «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Թրամփը մեղադրել է Օբամային Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցման համար Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացելԱյսօրվա դրությամբ Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար