Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է․
«Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում ասվում է՝
«Որոշ տվյալների համաձայն՝ Իրանի թշնամիները, տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ, նախապատրաստում են Իրանի կղզիներից մեկի բռնազավթման գործողություն։
Թշնամու բոլոր տեղաշարժերը գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եթե նրանք թեկուզ մեկ քայլ առաջ գան, այդ տարածաշրջանային երկրի ողջ կենսական ենթակառուցվածքները, առանց սահմանափակման, կդաենան անխնա հարվածների թիրախ»։
Պարսից ծոցում Իրանին է պատկանում 18 կղզի, որոնցից Խարգը իրանական նավթի արտահանման հիմնական հանգույցն է, երեք կղզիների (Մեծ և Փոքր Թոմբ, Աբու Մուսա) պատկանելությունն Իրանին վիճարկում է ԱՄԷ-ն, իսկ Ղեշմ, Լարաք և Հորմուզ կղզիները շատ կարևոր (https://t.me/vardan_voskanyan/1603) են դարձել Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողության առումով։
Միևնույն ժամանակ տեղեկություն կա, որ ԱՄՆ-ը տարածաշրջան է տեղափոխում ծովային դեսանտի հատուկ ստորաբաժանում։
Գրառման մեջ ակնարկվող տարածաշրջանային երկիրը կարող է լինել կա՛մ Սաուդյան Արաբիան, կա՛մ ԱՄԷ-ն»։
Հետևեք մեզ՝ այստեղ



