«Ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշոն կիսվել է իր տեսակետով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Սիրուշոն և նրա ամուսինը՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն հանդես են եկել համատեղ ուղիղ եթերով Instagram-ում, որտեղ պատասխանել են հետևորդների հարցերին, մասնավորապես նրանք նշել, են թե ինչու են երեխաները ծնվել արտասահմանում։
«Շատերին հետաքրքիր էր երեխաների թեման։ Տպավորություն է, որ երեքն էլ ծնվել են Ամերիկայում, բայց Միքայելը ծնվել է Ֆրանսիայում։ Ամեն դեպքում, երեքն էլ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Պատճառը, նախ, երևի ես եմ եղել։ Ինչպես շատ կոլեգաներ այդ շրջանում, ուզում ենք ուշադրության կենտրոնում չլինել, լինել հանգիստ, կենտրոնանալ որպես կին ինքդ քո վրա»,- նշել է Սիրուշոն։
Նա նաև հավելել է, որ որոշակի առողջական հարցեր ևս ազդել են իրենց ընտրության վրա.
«Իմ ցանկությունն էր անպայման լինել այնտեղ, բայց սա դեռ մի կողմ։ Այստեղ բացատրելու ոչինչ չկա, մեր ցանկությունն է եղել, մեր պատկերացումն այդպես է եղել»։
Սիրուշոն նշել է, որ հաճախ քննադատություններ են ստանում, երբ խոսվում է հայրենասիրության մասին. «Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»։
Քոչարյանն էլ հավելել է, որ քննադատությունը ավտոմատ կապում են նրան, որ եթե երեխան դրսում է ծնվել, նպատակը բանակից խուսափելն է։
Հետևեք մեզ՝ այստեղ



