Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
Հասկանալու համար, թե ինչու ԱՄՆ-ն հենց հիմա հարձակվեց Իրանի վրա, պետք է հասկանալ, թե ինչ էր կատարվում մինչև այդ հարձակումը մեր տարածաշրջանում։ Ռուսաստանին հաջողվեց հաշտեցնել Իրանին և Թուրքիային․ Պուտինը Սոչիում կողք-կողքի նստեցրեց նախագահներ Ռաիսիին և Էրդողանին, և փաստացի մինչ այս պահը Իրանը և Թուրքիան համեմատաբար ավելի դրական հարաբերություններ ունեն։ Ռուսաստանին հաջողվեց տարածաշրջանում ստեղծել խաղաղության մթնոլորտ՝ հարաբերությունների կարգավորման արդյունքում, երբ Իրանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական կապեր հաստատեցին։ Պարսից ծոցի բոլոր պետությունները սկսեցին միմյանց հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, նույնիսկ այն դեպքում, որ արաբական երկրներում կան ամերիկյան ռազմաբազաներ, և բանը հասել էր նրան, որ արդեն իսկ խոսվում էր այն մասին, որ առաջիկայում դրական հարաբերություններ են ունենալու նաև Իսրայելն ու Իրանը։

Մինչ այդ, Իսրայելը և Սաուդյան Արաբիան սկսեցին բարիդրացիական հարաբերություններ կառուցել, իսկ Սաուդյան Արաբիան, խախտելով իր իսկ կողմից կնքված 1974 թվականի պայմանագիրը, որ նավթը վաճառելու է միայն ամերիկյան դոլարով, սկսեց նավթ վաճառել նաև չինական յուանով։ Դրանից բացի, կարգավորվեցին նաև որոշակիորեն Եթովպիայի և Եգիպտոսի հարաբերությունները, և արդյունքում Եթովպիան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան դարձան ԲՐԻԿՍ-ի անդամ։

Նման իրավիճակում Միացյալ Նահանգները հասկացան, որ այս պայմաններում տարածաշրջանը՝ նավթի ու գազի միջազգային շուկան ապահովող պետությունները, դուրս են գալիս Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերի ճարտարապետությունից, և նման պարագայում Միացյալ Նահանգները հասկացան, որ պետք է արագ քանդեն այս ռեգիոնում ձևավորվող խաղաղության ճարտարապետությունը։ Հակառակ պարագայում նրանք վերջնականապես դուրս կմղվեն այս կարևորագույն ռեգիոնից։

Դեռևս այն պարագայում, երբ Թրամփը չէր ընտրվել նախագահ, բայց արդեն իսկ ձևավորվում էր տեսարան, որ Թրամփը կարող է ընտրվել Միացյալ Նահանգների նախագահ, և, իմ կարծիքով, ներքին մեսիջ ուղարկվեց Սաուդյան Արաբիային, որը վատ հարաբերություններ ուներ նախագահ Բայդենի հետ․ նրանք պետք է արագ կողմնորոշվեն, քանզի Թրամփը վերադառնում է։ Սաուդյան Արաբիան սկսեց կասեցնել անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին։

Մյուս կողմից, քանի որ Իսրայելն ևս դուրս էր գալիս Միացյալ Նահանգների անվտանգության ճարտարապետության համակարգից, ՀԱՄԱՍ-ը դաժանորեն հարձակվեց Իսրայելի վրա՝ առիթ տալով Իսրայելին սկսել պատերազմ։ Մինչ այդ Իսրայելը ոչ միայն չէր ցանկանում պատերազմ, այլ նաև չէր աջակցում Արևմուտքին Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին։

Ի՞նչ արեց Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին ներքաշեցին Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ՝ մտածելով, որ Ռուսաստանը արագորեն կքանդվի, քանզի նրանք, այսպես ասած, «միջուկային զենքով» հարվածեցին Ռուսաստանին, այսինքն՝ տարատեսակ սանկցիաներ կիրառեցին Ռուսաստանի տնտեսության դեմ։ Բայց Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չքանդվեց, այլ Ռուսաստանը սկսեց հաղթել ուկրաինական ճակատում, ինչը քանդեց Միացյալ Նահանգների և Հավաքական Արևմուտքի պատկերացումները, թե ինչպես պետք է պահպանեն իրենց հեգեմոնիան։

Դա չստացվեց, և Միացյալ Նահանգների առջև դրված էր խնդիր՝ կամ ուղիղ պատերազմել Ռուսաստանի դեմ, կամ իշխանության բերել Թրամփին, ով կփորձի ամեն տեսակի խաբեություններով կանգնեցնել Ռուսաստանի հաղթանակը, այսինքն՝ «գողանալ» Ռուսաստանի հաղթանակը։ Դա ևս չստացվեց, և արդյունքում Միացյալ Նահանգները սկսեցին գործել այլ գործելաոճով։

Թրամփի՝ իբր թե խաղաղարար կերպարը, իբր թե Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու կերպարը, այլևս դառնում էր անիմաստ, և արդյունքում Թրամփը մի կողմ դրեց իր խաղաղարար կերպարը, վերանվանեց պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարության և սկսեց արդեն ռազմական ճանապարհով իր հեգեմոնիան փրկելու քաղաքականությունը։

Այդ հեգեմոնիան փրկելու համար Միացյալ Նահանգներին պետք էր մի կողմից ուժ ցուցադրել, մյուս կողմից՝ ամենակարևոր տարածաշրջաններից մեկը՝ նավթի և գազի շտեմարան հանդիսացող տարածաշրջանը, կամ քանդել, կամ նորից վերցնել իր անվտանգության ճարտարապետության ներքո։ Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները հարվածեցին Իրանին, որի արդյունքում տարածաշրջանը հայտնվեց գլոբալ պատերազմի թատերաբեմի կարգավիճակում։

Հիմա արդեն ԲՐԻԿՍ-ի անդամ Իրանը հարվածում է ԲՐԻԿՍ-ի անդամ Արաբական Էմիրությունների տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, և եթե Միացյալ Նահանգներին հաջողվի արաբական պետություններին ուղիղ ներքաշել պատերազմի Իրանի հետ, ապա այս տարածաշրջանում կսկսվի ռեգիոնալ պատերազմ։

Այս պահին դեռևս տարածաշրջանի պետությունները, հասկանալով Միացյալ Նահանգների իրական նպատակները, փորձում են զերծ մնալ ուղիղ պատերազմելուց, բայց Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանային պետություններին մեկը մյուսի հետ պատերազմի մեջ ներքաշեն։

Մյուս կողմից, Միացյալ Նահանգները այս դեպքում հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ եթե չկարողանան իրենց խնդիրները լուծել Իրանի դեմ սկսված պատերազմում, ապա կարող են գնալ ավելի ծայրահեղ քայլերի, նույնիսկ միջուկային զենքով հարվածել Իրանին։

Քանզի, կրկին ուզում եմ նշել, որ կշեռքի վրա դրված է Միացյալ Նահանգների հեգեմոնիայի պահպանման խնդիրը։ Այսինքն՝ սեփական հեգեմոնիան պահպանելու համար Միացյալ Նահանգները նախ գնացին մի ճանապարհով՝ իբր թե իրենք խաղաղարարներ են և հաշտեցնում են բոլոր պետություններին, այսինքն՝ իրենք են որոշում աշխարհի ճակատագիրը։ Երբ դա չստացվեց, նրանք հիմա գնում են այլ ճանապարհով՝ պատերազմներ հրահրել այլ ռեգիոններում, որպեսզի ստեղծեն քաոս՝ սեփական հեգեմոնիան պահպանելու համար։

Որպեսզի բոլոր պետություններն ու ժողովուրդները ասեն՝ ավելի լավ է քո հեգեմոնիան մնա այնպես, ինչպես ապրում էինք, քան ողջ աշխարհում քաոս ստեղծես, որը բնականաբար բերելու է գների թանկացման՝ ոչ միայն նավթի և գազի տեսանկյունից, այլ նաև կթանկանան առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները։

Եվ սա է Միացյալ Նահանգների իրական դեմքը, և պետք է գիտակցել, վերլուծել, հասկանալ՝ այս ամենը տեղի է ունենում մեր հարևանությամբ։ Իսկ թե ինչով են զբաղված հայաստանյան քաղաքական էլիտաները, դուք տեսնում եք, սիրելի ժողովուրդ, բայց ես առաջիկայում կվերլուծեմ նաև դա։

Քանզի այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեղմ ասած, ոչ ադեկվատ պահվածք է այն դեպքում, երբ մեր հարևանությամբ տեղի են ունենում համաշխարհային գործընթացներ, և ցավոք սրտի՝ ոչ թե դիվանագիտական և քաղաքական գործիքներով, այլ արդեն պատերազմի տեսքով։

Այս գործընթացը ցույց է տալիս, որ Ռուսաստանին խաղաղություն է պետք ամբողջ աշխարհում, իսկ Միացյալ Նահանգներին՝ պատերազմներ, քանզի Ռուսաստանը չի ձգտում հեգեմոնիայի և Ռուսաստանը փող չի աշխատում պատերազմների վրա, իսկ Միացյալ Նահանգները իրենց հեգեմոնիան պահպանելու և փող աշխատելու համար պատրաստ են քաոս ստեղծել ողջ աշխարհում։

Սա նշանակում է, որ հավատալ Միացյալ Նահանգների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորած իբր թե խաղաղության օրակարգին անհեթեթ է։ Անհեթեթ է նաև այն իմաստով, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, իսկ Հայաստանի գործող իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ իրենց չընտրվելու պարագայում Հայաստանը ներքաշվելու է կործանարար պատերազմի մեջ։

Բայց այս ամենը ես կներկայացնեմ իմ հաջորդ վերլուծականում։

Ի դեպ, այսօր էլ Թեհրանում ապրում են բազմաթիվ հրեաներ, Թեհրանում գործում են սինագոգներ, իսկ Թեհրանի խորհրդարանում կան ազգությամբ հրեա պատգամավորներ։ Այս փաստը վկայում է, որ Իրանի և Իսրայելի միջև հակասությունները իրականում չկան, և եթե գերտերությունները իրենց շահերի համար չփորձեն այս երկու հնագույն և բազմաթիվ տառապանքներ տեսած ժողովուրդներին կռվացնել, հնարավոր է, որ հրեա և պարսիկ ժողովուրդները ապրեն խաղաղ պայմաններում։

Եվ եթե Միացյալ Նահանգներին դուրս շպրտենք մեր տարածաշրջանից, ապա հնարավոր է, որ ռեգիոնի բոլոր պետությունները և ժողովուրդները, առանց պատերազմելու, սեփական շահերը գիտակցելով և այլ պետությունների շահերը հասկանալով, ապրեն խաղաղության մթնոլորտում։
 
Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին