Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել Կարապետյան

Մեր ազգին անհրաժեշտ է միասնություն և հույս։
Ցավալի է, թե ինչպես է երկրի գլխին ժամանակավորապես կանգնած մեկը վախ և պառակտում սերմանում՝ իշխանությունը պահելու նպատակով։
 
Հունիսին նա պարտվելու է, որովհետև մարդիկ հոգնել են պառակտումներից և վախի մթնոլորտից։
Ես ձեզ խոստանում եմ, որ որպես վարչապետ՝ կմիավորեմ երկիրը և այն կդարձնեմ ուժեղ՝ ուժեղ տնտեսությամբ և ուժեղ խաղաղությամբ։
 
Խոստումն է, որ ինձ հետ՝ որպես վարչապետ, գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Մենք կանենք ավելին. մենք կսահմանենք ցածր հարկեր բիզնեսի համար, կստեղծենք նոր աշխատատեղեր մարդկանց համար և կբարելավենք կյանքի որակը։ Մենք կունենանք ավելի ուժեղ դիվանագիտություն և ավելի ուժեղ պաշտպանություն, որոնք կերաշխավորեն խաղաղությունը՝ գործով, ոչ թե խոսքով։
 
Ինչ վերաբերում է երկարատև խաղաղության հասնելու հարցին՝
1. Երկրի հեռացող իշխանությունը խոստացավ խաղաղություն, բայց բերեց երեք պատերազմ, որոնցում պարտվեց։ Ինչո՞ւ որևէ մեկը պետք է վստահի նրանց, այդքան ձախողումներից հետո։
2. Երկրի հեռացող ղեկավարությունը պառակտում է մեր ազգը և խոսքի պատերազմ է վարում իր ժողովրդի դեմ։ Եթե նրանք երկրի ներսում հակամարտություն են բերում, ինչո՞ւ որևէ մեկը պետք է վստահի նրանց Հայաստանի անվտանգությունը պահելու հարցում։
 
3. Հայաստանն այսօր ունի ժամանակավոր խաղաղություն։ Այն ժամանակավոր է, որովհետև դա թույլ խաղաղություն է՝ առանց մի քանի երաշխավորների, թույլ սահմաններով և թույլ պաշտպանությամբ։
Որպես վարչապետ՝ ես կապահովեմ ուժեղ և երկարատև խաղաղություն։ Այդ խաղաղությունը հիմնված կլինի ուժեղ դիվանագիտության, անվտանգության մի քանի երաշխավորների, ուժեղ պաշտպանության վրա` ուժեղ սահմաններով եւ 10,000 անօդաչու թռչող սարքերով, պաշտպանված երկնքով և արդիականացված, պրոֆեսիոնալ վերազինված բանակով։
 
Ուժեղ խաղաղությունը հիմնված է նաև ուժեղ տնտեսության վրա՝ նոր գործարաններով, 300.000 նոր աշխատատեղերով և բիզնեսի ու գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն ուժեղացնում է դիվանագիտությունը և պաշտպանությունը։
Երկրի հեռացող ղեկավարությունը փորձում է ձեզ համոզել, թե դա անհնար է, և որ խաղաղության միակ ճանապարհը թուլությունն է և մեր հակառակորդների պահանջներին ենթարկվելը։ Նրանք փորձում են մեզ հավաստիացնել, որ, եթե հրաժարվենք մեր հայկական խորհրդանիշներից, մեր օրինական շահերից, ապա կունենանք խաղաղություն։ Սա մեծ սուտ է։
 
Մեր ազգային հերոս Գարեգին Նժդեհն ասում էր․«Վախկոտ լինել, վախկոտ մնալ և միաժամանակ երազել անկախ հայրենիքի մասին՝ մի՞թե դա ծիծաղելի չէ։ Մի՞թե ծիծաղելի չէ ոչխար լինել և գայլից բողոքել։ Դարձար ոչխար՝ մի՛ զարմացիր գայլի գալստից։ Խաղաղությունն ու անկախությունը պատկանում են քաջերին, որովհետև քաջերն են քայլում Աստծո ճանապարհով»։ Այս խոսքերը հայերն իրենց սրտում են պահում։ Ցավալի է տեսնել, որ իշխանությունը գործում է Գարեգին Նժդեհի այս խոսքերին հակառակ։ Նրանք երեք անգամ կորցրել են խաղաղությունը և մինչ օրս չեն ցանկանում դասեր քաղել իրենց սխալներից։
 
Ես կոչ եմ անում բոլոր հայերին՝ չվախենալ։ Թույլ մի՛ տվեք, որ նույն մարդիկ, ովքեր արդեն ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը, ձեզ կրկին սպառնան պատերազմով։
 
Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով։

Ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանԵՄ-ում մտադիր են գաղտնի պահել տվյալները նույնիսկ ԱՄՆ-ից․ աճում է անվստահությունը դաշնակիցների միջև Ուկրաինայի հարվածների նոր մարտավարությունը բացահայտվել է․ թիրախում՝ էներգետիկան և մետալուրգիան Միասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանըԵս ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանԿյանքից հեռացել է ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Իրանում հայ համայնքն առաջին զոhն ունի Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզում Ասիրյանը բացել է հաշիվը Թուրքիայի դեմ խաղում (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել ԱՄԷ-ին Իրանի հասցրած հարվածների զոհ է դարձել յոթ խաղաղ քաղաքացի FLYONE ARMENIA-ն հունիսի 12-ից կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան – Ալմաթի – Երևան երթուղով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Ինչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր ԱվետիսյանԱդրբեջանում երկրաշարժ է եղել Իրականացնելու ենք մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր․ Հրայր ԿամենդատյանԱլիևն ու Հայաստանի իշխանությունները զուգահեռ ահաբեկում են հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան Դպրոցների փակումն ու համայնքների դատարկումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանն է ահազանգումՏարածաշրջանում երկրաշարժ է եղելՄենք կանգնած ենք Հայաստանի կողքին. Ֆրանկոֆոն խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի ՍարգսյանԻրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի «Իրավական քաոսից դեպի իրավական պետություն»․ ստեղծվել է «Նոր Դարաշրջան» կուսակցությունը ՀՀ–ում uպանված 23-ամյա չեչեն կնոջը՝ Այշատ Բայմուրադովային, հnւղարկավորեցին․ ո՞վ էր uպանել նրան Առաջիկա օրերին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Փաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՄեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ Քոչարյան 24-ամյա տղան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ զինվորականներին թունավորելու փորձի համարՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին Bloomberg. Իրանի հակամարտությունը հանգեցնում է գնաճի կտրուկ աճի ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. գետերը վարարելու են2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Սիսական ջոկատի հրամանատար Միջադեպ Վարդենիսում․ 3 զինծառայող դանակահարվել են