Պայթյուն Յարոսլավլի բնակելի շենքում․ վիրավորների թվում հայեր կան (լուսանկարներ, տեսանյութ)
ՎԻԴԵՈՌԴ Յարոսլավլ քաղաքում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել, ինչի հետեւանքով, նախնական տեղեկություններով, կա 4 զոհ եւ 9 վիրավոր։ Նախնական տեղեկություններով՝ շենքի փլուզման պատճառ է դարձել գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունը՝ 4-րդ հարկի բնակարաններից մեկում։
Շենքի կեսը փլուզվել է, լրջորեն տուժել է 10 բնակարան։ Հրապարակվել է վիրավորներից մի քանիսի անունները, նրանց մեկ հայկական ազգանունով երկու հոգի կա՝ Հովհաննիսյան Տ․, 1965թ․ եւ Կավանդյան Գ․, 1991թ․։ Շենքից 131 հոգու են տարհանել, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նշվում է, որ փլատակների տակ էլի մարդիկ կարող են լինել, այդ թվում՝ երեխաներ։ Նշենք նաեւ, որ պայթյունը տեղի է ունեցել լուսադեմին՝ ժամը 4։10-ի հատվածում։
Պատրաստեց Past.am-ը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



