Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ շարք հայտարարություններ արեց, որոնք տարբեր մեկնաբաններ բնորոշեցին որպես խոստովանական կամ ինքնախոստովանական: Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանի խնդրահարույց հայտարարություններից մի քանիսը.

Ա) «Որպես վարչապետ՝ հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից»:

Բ) «Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թ. և արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն։ Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար»:

Գ) «…Ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը… Սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են: Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել»:

Սկսենք վերջինից: Նիկոլ Փաշինյանը, ինչպես դա ակնհայտ է իր հայտարարություններից ու նաև մեջբերված հատվածներից, նախընտրական ակտիվ քարոզչության թոհուբոհի մեջ մտած՝ հանրային օրակարգում վերաշրջանառում է իր և իր քարոզիչների այն քստմնելի ու ստահոդ թեզը, թե Արցախի հայությունն իբր չի կռվել, ըստ որում՝ ո՛չ 2020- ին, ո՛չ էլ հատկապես 2023-ին, փախել են, այս, այն: Ու հա, այն, թե իբր ինքն ընդհանրապես արցախցիներին նկատի չունի, փլուզվում է հենց մետրոյում օրերս տեղի ունեցած զազրելի դրվագով, ինչին անդրադարձել ենք. հուզական, զայրացած վիճակում մարդն ասում է այն, ինչ մտածում է, ինչ ենթագիտակցության մեջ է: Բայց հուզական ընկալումները, որքան էլ որ դրանք բնական են, դնենք մի կողմ ու խոսենք չոր փաստերով:

Առաջինը՝ հենց Նիկոլ Փաշինյանն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու Շառլ Միշելի «քավորությամբ», Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպմանը ուրացել է Արցախը, կոնկրետ՝ Արցախը ճանաչել է ադրբեջանապատկան: Ու, որ ամենաահավորն է, Փաշինյանն այդպիսով լեգիտիմացրել է Արցախի հայության դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու գործողությունները: Եվ հենց Փաշինյանի այդ ուրացումից հետո սկսվեց Արցախի ամբողջական շրջափակումը Ադրբեջանի կողմից: Շուրջ 9 ամիս Ադրբեջանը տոտալ շրջափակման ենթարկեց Արցախը, շուրջ 140 հազար արցախահայությանը: Փաշինյանի իշխանությունը ոչ մի գործնական քայլ չկատարեց այդ շրջափակումը ճեղքելու համար:

Երկրորդ՝ ԱՀ Պաշտպանության բանակը Փաշինյանի կողմից Արցախն ադրբեջանական տարածք ճանաչելուց հետո կարգավիճակային առումով ինքնապաշտպանության ուժից, միջազգային իրավունքի տեսանկյունից, վերածվեց «զինված խմբավորման», ինչը ևս մեկ ձևական հիմք էր Ադրբեջանի համար՝ Արցախի հայության դեմ ագրեսիան «արդարացնելու» առումով:

Երրորդ՝ շրջափակումից զատ, Ադրբեջանը Արցախի շուրջ շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացրեց ՊԲ ուժերը մոտ 10 անգամ գերազանցող զինուժ և ռազմական տեխնիկա: Իսկ 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ Ալիևի կողմից Արցախի հայության դեմ սկսած ագրեսիայի հենց սկզբից, Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի կերպ չի միջամտելու, իր խոսքերով՝ «չի ներքաշվելու պատերազմի մեջ»: Ասել կուզի՝ էն Ալիևը, էն՝ Արցախի հայերը, արեք նրանց հետ, ինչ ուզում եք:

Բայց, չնայած այդ ամենին, Արցախի ՊԲ-ն ցուցաբերել է զինված դիմադրություն:

Փաստ 1. ՔԿ նախագահը պաշտոնապես հրապարակել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կա 5 անչափահաս:

Փաստ 2. Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է, որ ունի 192 զոհ, ինչպես նաև 511 վիրավոր: Հետագայում Ադրբեջանի իշխանությունները հայտնել են 198 զոհի մասին:

Հարց. Եթե արցախցիները չեն կռվել ու փախել են, կամ, թող ներեն մեզ զոհված մեր եղբայրները, «ճողոպրել են», ինչպես Փաշինյանն է պնդում, ապա այդ ինչի՞ց են զոհվել ադրբեջանական 198 գրոհայինները, էլ չենք խոսում 511 վիրավորների մասին:

Այնպես որ, եթե Արցախի վրա ադրբեջանական ագրեսիայից ճողոպրող եղել է, ապա քաղաքական առումով թիվ 1 ճողոպրողը հենց Նիկոլ Փաշինյանն է, որը բացեիբաց հասկացրեց թշնամուն, որ ոչինչ չի անելու՝ ի պաշտպանություն Արցախի հայության: Ավելին, նույն Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրերին անհեթեթ վիճակի մեջ դրեց իր իսկ ԱԳ նախարարին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարում էր Արցախի հայության դեմ էթնիկ զտման իրականացման մասին: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը հակադարձեց Նիկոլ Փաշինյանի՝ դրանից մեկ թե երկու ժամ արած հայտարարությամբ, թե Արցախի քաղաքացիական բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում…

Էլիտայի մասին: Այն է՝ Արցախի ղեկավարության: Նրանց վերագրվող փախուստի մասին Փաշինյանի հայտարարությունը չի դիմանում ամենամեղմ քննադատությանն անգամ այն ակնհայտ պատճառով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախկին նախագահներ, պետնախարարներ, բարձրաստիճան զինվորականներ, պետական գործիչներ, մինչև վերջ մնացել են Արցախում, ապօրինաբար գերեվարվել կամ առևանգվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, դատական ֆարսով դատապարտվել ու պահվում են Բաքվի բանտերում:

Այո, հնարավոր է՝ արցախցի որոշ ղեկավարներ տարբեր իրավիճակներում ու հանգամանքներում հասել են ՀՀ տարածք: Ու՝ ի՞նչ: Մի քանիսի օրինակով ընդհանրացումնե՞ր են անում: Ինչ վերաբերում է մեր ավելի քան 120 հազար հայրենակիցներին, որոնք մազապուրծ են եղել, ի՞նչ պիտի անեին: Փաշինյանի ուզածը կամ ցանկությունը ո՞րն էր՝ որ նրանք անխտիր բոլորը ադրբեջանական գերության ու բանտերի մեջ հայտնվեի՞ն: Իսկ գուցե Փաշինյանի «հոգին փառավորվե՞ր», որ կազմակերպված դիմադրության անհնարինության պայմաններում սեպտեմբերի 21- ից սկսած ադրբեջանական հրոսակը զանգվածային կոտորածի ենթարկեր Արցախի հայությանը:

Ինքը՝ Փաշինյանը, իր վարած «քաղաքականությամբ» Արցախը դրել էր այնպիսի անելանելի կացության մեջ, որ այնտեղ ղեկավարություն փոխվեր-չփոխվեր, իշխանություն փոխվեր կամ չփոխվեր, հետևանքը լինելու էր կատարված աղետը: Սա է հիմնականը: Այլ ոչ թե այն, որ աղետից մի քանի օր առաջ Արցախում ինչ-որ նախագահ է փոխվել: Փաշինյանը կարող է էլի փորձել այդ աղետի պատասխանատվությունը գցել այլոց գրպանը: Բայց կատարվածի համար իր մեղքն ու պատասխանատվությունն անհնար է ջնջել:

Հատկապես այն բանից հետո, երբ նա ինքը հայտարարում է, որ 2020-ի կորստաբեր պատերազմը եղել է «գիտակցված զոհողություն»: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցված ու կանխամտածված արել է ամեն ինչ, որպեսզի լինի պատերազմ: Ավելին, արել է ամեն ինչ, որպեսզի այդ պատերազմում «զոհվի» կամ զոհաբերվի Արցախը: Որովհետև, տեսեք-տեսեք, Փաշինյանին ու նրա պես «դատողներին» Արցախն էր խանգարում, որ անկախ ու երջանիկ լինեն, բազմամիլիոնանոց պարգևավճարներ ու հիպոտեկային ճոխ բնակարաններ ունենան:

Հա, ու Փաշինյանի ասելով չի, էլի, թե՝ «պետություն ձեռք բերեցինք»: Բա մինչև այդ որտե՞ղ էինք ապրում: Լավ-վատ, մենք պետություն ունենք 1991-ից վերսկսած, հետո՞ ինչ, որ Փաշինյանն ատելով ատում է այդ պետությունն ու համարում է, որ Հայաստանի պատմությունը 2018 թվին իր վարչապետ դառնալուց հետո է սկսվել:

Իսկ «պատմական արդարությանը» (և ոչ միայն) անդրադառնալու առիթ դեռ կլինի: Նշենք միայն, որ սեփական պատմությունից հրաժարվելը ուղիղ գծով նշանակում է մանկուրտացում: Իսկ կոնկրետ Փաշինյանի հայտարարությունները նախանշում են անդունդ, որի մեջ կանէանան պետությունը, ազգությունը, հայկական ինքնությունը:

Դա կլինի այն, ինչը Ազգային հերոսը բնորոշել է որպես «շրջել վերջին էջը»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել