Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետությունները հիմնականում ձևավորվում են ազգային ինքնության հիմքի վրա, որը միավորում է մարդկանց ընդհանուր լեզվի, պատմության, մշակույթի, արժեքների և նույնականացման միջոցով, ինչն էլ ընդհանուր դաշտ է ստեղծում պետական ինստիտուտների սահուն գործունեության համար։ Միևնույն ժամանակ, պետությունները թուլանում և ճգնաժամային իրավիճակի առաջ են կանգնում, երբ որ դրանում ընդգրկված մարդկանց արժեհամակարգը դեգրադացվում է։ Ընդ որում, այս իրողությունը վերաբերում է ոչ միայն փոքր պետություններին, այլև խոշոր կայսրություններին, որոնցից ժամանակին աշխարհը «դողում էր»։ Պատահական չէ, որ պատմաբանների մի զգալի մասը գտնում է, որ Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումն ուղղակիորեն կապված էր արժեքային համակարգի փոփոխության և ինքնության ճգնաժամի հետ։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր պետություն այս առումով յուրահատուկ է, քանի որ դրանում ընդգրկված ժողովուրդներն ունեն իրենց ուրույն մշակույթն, արժեքները, պատմությունը և մյուս ատրիբուտները։ Այս առումով առանձնանում է նաև հայ ժողովուրդը, որը ձևավորվել ու զարգացել է Հայկական լեռնաշխարհում, և չնայած օտարների բազմաթիվ արշավանքներին, օտարերկրյա տիրապետությանը, ներքին երկպառակության փորձերին, կարողացել է որոշակի ընդհատումներով պետականություն ձևավորել, որի շղթան չի ընդհատվել ու հասնում է մինչև մեր օրերը։ Այսինքն, եթե այդ պատմական շղթան չունենայինք, դժվար թե այսօր էլ կարողանայինք պետականություն ունենալ։ Իմիջիայլոց, պատմության ընթացքում քիչ չեն այն ազգերը, որոնց հետ նաև հայերն են հարաբերվել, որ ժամանակի եռուզեռի միջով անցնելով՝ կորցրել են իրենց ինքնության դրսևորման պատմական շղթան ու անհետացել պատմության թատերաբեմից։ Բայց հայ ժողովուրդը անցել է բոլոր փորձություններով, այդ թվում՝ Ցեղասպանության դժնդակ իրողություններով, սակայն պահպանել է իր արժեհամակարգը։ Իսկ դա ոչ միայն սեփական ինքնության մասին հավաքական գիտակցության, այլև անհատական մակարդակում հայ նվիրյալների ու հերոսների զոհողությունների և պայքարի արդյունք է։

Ու այս ամենով հանդերձ, հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում տեսել է նաև բազմաթիվ պատեհապաշտների, որոնք «պայծառ ապագայի», «արհավիրքից փրկվելու», «խաղաղության» կամ «կուշտ ու հարուստ» լինելու լոզունգների ներքո պրոպագանդել են ազգային արժեհամակարգից ու պատմությունից հրաժարվելու նարատիվները, դրա շրջանակներում էլ ժողովրդին կոչ է արվել սեփական ինքնության հաշվին կոմպրոմիսների գնալ։ Ընդ որում, միակողմանի: Ու այս հարցում նույնիսկ կարևոր չէ՝ այդ կոմպրոմիսները կարվեին Բյուզանդիային, Պարսկաստանին, Արաբական խալիֆայությանը, թե ժամանակակից Թուրքիային կամ Ադրբեջանին։ Թերևս նմանատիպ շրջափուլում ենք նաև այսօր։

Ու պատահական չէ, որ իրեն երկրի ղեկավար համարող անձը ջանքեր է գործադրում սեփական անցյալը ջնջելու և մոռանալու ուղղությամբ։ Հենց այդ շրջանակում է, որ նա հայտարարում է, օրինակ, որ եթե դիլիջանցին ասում է, որ Վանից է, դա «ստալինյան հայրենասիրության դրսևորում է»։

Նախ՝ նման հայտարարություն անելու համար հարկավոր է պատմություն իմանալ և ընկալել պատմական երևույթների տրամաբանությունը։ Սակայն Փաշինյանը ո՛չ առաջինից է գլուխ հանում, ո՛չ էլ ընկալում է երկրորդի նշանակությունը։ Ախր, ի՞նչ ասել է՝ «ստալինյան հայրենասիրություն», մի՞թե ստալինյան ժամանակաշրջանում հանդուրժվում էին հայրենասիրության դրսևորումները։ Ընդհակառակը, Ստալինի իշխանության օրոք խիստ բռնաճնշումների էին ենթարկվում ազգայնականության դրսևորումները։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին «հայրենասիրություն» հասկացությունը խիստ վերահսկվում էր պետության կողմից։ Ցանկացած դրսևորում, որը դուրս էր խորհրդային գաղափարախոսությունից, որակվում էր որպես «բուրժուական նացիոնալիզմ» կամ «հակահեղափոխական գործունեություն»։ Ընդ որում, «ժողովուրդների հայր» հորջորջվող Ստալինի կառավարման ժամանակաշրջանում զուտ հայրենասիրական մղումները ոչ միայն դատապարտելի էին, այլև պատժի ենթակա, ու դրա համար մարդկանց խմբերով կարող էին աքսորել, կտտանքների ենթարկել ու նույնիսկ գնդակահարության միջոցով զրկել կյանքից։

Իսկ այդ դեպքում ի՞նչ նկատի ունի Փաշինյանը «ստալինյան հայրենասիրություն» ասելով։ Նա հենց իր խոսքում բացում է կծիկը՝ նշելով «կայսերական մտածելակերպի» մասին։ Ու մեկ անգամ չէ, որ նա նման միտք է արտահայտում։ Այսինքն, Խորհրդային Միությունը կամ Ռուսաստանն է, որ մեզ մղել է հայրենասիրական դաշտ, որպեսզի մենք իբր բարձրացնենք մեր ազգային խնդիրները, իսկ կայսրությունն էլ դա ծառայեցնի իր արտաքին քաղաքական նպատակներին։ Ըստ փաշինյանական տրամաբանության, դրա պատճառով է, որ մինչև հիմա մարդիկ խոսում են իրենց արմատների, կորցրած հայրենիքի մասին ու հայտարարում են, թե վանեցի են, մշեցի են և այլն։ Բայց սա նույնպես կեղծ թեզ է և ակնհայտ մանիպուլ յացիայի դրսևորում։

Բազմաթիվ հայեր Ցեղասպանության արդյունքում ապաստան են գտել տարբեր երկրներում, այդ թվում՝ Արևմուտքում, ու քանի որ ժամանակին ԽՍՀՄ-ը և Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, հակադիր բևեռներում էին (դե, այդ առումով շատ բան չի փոխվել), Խորհրդային միությունն ուղղակի չէր կարող ազդել արևմտյան երկրներում ապաստան գտած հայության մտածելակերպի վրա, որպեսզի հետո մի հատ էլ հայրենասիրություն ուղղորդեր։ Իսկ հայրենասիրությունը վերելք է ապրել առաջին հերթին հենց սփյուռքում։ Սփյուռքի հայության համար պատմական հիշողությունը լոկ անցյալի արձագանք չէ, այլ կենսական մի գործոն, որը տասնամյակներ շարունակ մղել է նրանց առաջ տանելու հայապահպանության և ազգային դատի հիմնահարցերը։ Հենց այդ հավաքական հիշողությունն է դարձել այն շարժիչ ուժը, որի շնորհիվ միջազգային օրակարգ բերվեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեման։ Ակնհայտ է, որ արևմտյան բազմաթիվ երկրներ ինքնաբերաբար կամ «օդից» չեն հանգել Ցեղասպանության ճանաչման որոշմանը։ Յուրաքանչյուր ընդունված բանաձևի և հռչակագրի թիկունքում թաքնված է հայկական համայնքների, լոբբիստական կառույցների և անհատ նվիրյալների հսկայածավալ, հետևողական ու հաճախ տիտանական աշխատանքը։ Դա տասնամյակներ տևած քաղաքական պայքարի, դիվանագիտական ճնշումների և իրազեկման արշավների արդյունք է, որն էլ ստիպեց միջազգային հանրությանը դեմքով շրջվել դեպի պատմական արդարությունը։

Բայց այսօր հայաստանյան իշխանությունները պատմական «ռևիզիա» են ցանկանում իրականացնել, ջնջել մեր պատմության այն դրվագները, որոնք հայրենասիրության և հայրենանվիրումի օրինակ են, և ամեն ինչ սկսել 2018 թվականից, երբ որ իրենք եկել են իշխանության, ու դրանով նոր «ինքնություն» ձևավորել, որի արդյունքում կկտրվի մեր պատմական շարունակականության շղթան, իսկ ժողովուրդը հանգիստ կվերաբերվի տեղի ունեցած ու տեղի ունեցող անարդարություններին։ Իսկ թե ինչ տեղի կունենա, եթե արժեհամակարգը ջնջելու քաղաքականությունը հաջողի, արդեն տեսել ենք պատմական օրինակներով. դա ուղիղ ճանապարհ է դեպի պետության թուլացում, կլանում և վերջնական անկում։

Այս համատեքստում տեղին է հիշել Ուինսթոն Չերչիլի այն միտքը, որ «ապագայի կայսրությունները լինելու են մտքի (գաղափարների) կայսրություններ»։ Սա նշանակում է, որ պետության իրական ու անառիկ ամրոցները ոչ թե քարից են, այլ ժողովրդի հավաքական արժեքներից ու պատմական հիշողությունից։ Հետևաբար, հարվածելով այդ «գաղափարական ամրոցներին»՝ թշնամին նպատակ ունի քանդել պետության դիմադրողականության վերջին և ամենահաստատուն շերտը։ Իսկ մեր ներսում ակտիվորեն աջակցում են դրան: Սա մեզ հուշում է մի կարևոր ճշմարտություն. զիջումները միայն տարածքային կորուստներով կամ նյութական զրկանքներով չեն սահմանափակվում։ Առավել կործանարար են այն զիջումները, որոնք տեղի են ունենում գաղափարական ու արժեհամակարգային հարթության վրա։ Եթե տարածքային կորուստը կարող է լինել ժամանակավոր կամ վերականգնելի, ապա արժեքների ու ինքնության նահանջը հանգեցնում է ներքին փլուզման, ինչն անդառնալիորեն խոցելի է դարձնում ժողովրդի հավաքականության հիմքերը։

Հ.Գ.-Այս ամենի վառ վկայությունն ու «մեխն» էր Փաշինյանի հայտարարությունը «պատմական արդարությունից հրաժարվելու» մասին: Սա արդեն բաց հարձակում է, որը, սակայն, առանձին թեմա է, ինչին դեռ կանդրադառնանք:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել