Վեհափառի օրհնությամբ լույս են տեսել Սրբազան շարականագիրների ստեղծագործությունները՝ վրձնյալ պատկերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր կայացավ «Վրձնյալ շարականներ» գրքի շնորհանդեսը։ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սրբազան շարականագիրների հոգենորոգ ստեղծագործությունները Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան սաների վրցնի հարվածի տակ վերածվել են պատկերների։
Սաները, կարդալով շարականները, երգը վերածել են կտավի՝ շաղախելով այն իրենց մանկապատանեկան պատկերացումներով եւ մոտեցումներով եւ շնորհիվ կրթօջախի հոգատար ուսուցիչների։ Այսօր այս հրաշալի կեսական գույներով գրքույկը հանձնվեց այն դիտողի եւ կարդացողի դատին։ Հայտնում են Արագածոտնի թեմից։
«Շնորհանդեսին շարականները արտահայտվեցին դուդուկի հոգեթով մեղեդիով, քանոնի սրտաթով լարով եւ, իհարկե, մանկապատանեկան հոգենորոգ երգեցողությամբ։ Շնորհանդեսին ներկա էին Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապատետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն՝ Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորներ՝ Արժանապատիվ Տեր Հովել քահանա Օհանյանը և Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Մայրապետ Մայր Եղիսաբեթը, Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան տնօրեն տիկին Կարինե Գևորգյանը, հյուրեր, Հայորդյաց տան աշխատակիցներ և սաներ:
Հոոգևորականներն իրենց օրհնության և գնահատանքի խոսքը ասացին այս մեծ աշխատանքը կատարողներին և հույս հայտնեցին, որ այսօրինակ նախաձեռնությունները շարունակվելու են»,- նշվում է թեմի հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



