Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթը շատ աշխույժ էր, կյանքով լեցուն, ընկերասեր, մեծերին ու փոքրերին օգնող և հարգող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռիտան՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։

Դպրոցական տարիների մասին մայրիկը նշում է՝ շատ ակտիվ աշակերտ է եղել։ «Բոլոր միջոցառումներին մասնակցել է, եղել է կազմակերպչի դերում։ Զուգահեռ նվագել ու երգել է։ Պատերազմից հետո իր հարազատ դպրոցի միջոցառումների դահլիճը կոչեցին Դավիթի անունով։ Դա մեկնաբանեցին այսպես. քանի որ մշտապես այնտեղ միջոցառումներ էինք կազմակերպում, Դավիթն էլ զարդարում էր դրանք իր նվագով ու երգով, դրա համար էլ դահլիճն ենք անվանակոչել իր անունով։ Կարծում էի, որ պատմության դասասենյակը կկոչեն տղայիս անունով, քանի որ նա անսահման սիրում էր «Պատմություն» առարկան և գիտեր պատմության յուրաքանչյուր դրվագը»։

Դավիթը դպրոցում լավ է սովորել։ Սիրելի առարկաների ցանկում են եղել պատմությունը, մաթեմատիկան, ռուսաց լեզուն և անգլերենը։ «Ավագ դպրոցում ընտրեց իրավագիտական հոսքը։ Ընդունվեց Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ, այնուհետև զորակոչվեց ժամկետային ծառայության։ Վերադառնալուց հետո որոշեց ուսումը շարունակել Պոլիտեխնիկական համալսարանում՝ ծրագրավորում մասնագիտացմամբ»։

2018 թվականի հունվարին է Դավիթը մեկնել ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախում՝ Հադրութում։ Եղել է ջոկի հրամանատար, դիրքի ավագ։ Զորացրվել է պատվոգրերով և սերժանտի կոչումով։ «Ծառայությունն իր աչքերով հեշտ չէր, բայց ասում էր՝ յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է իր պարտքը կատարել, առավել ևս, որ ունենք հայրենիքի պաշտպանության խնդիր»։

e65ccfd7e3655080b83103b015fad5f9.webp&w=240

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխում է նաև Դավիթի կյանքի ընթացքը։ «Այդ օրն աշխատանքի էի գնում, պատերազմի լուրը կարդացի։ Դավիթս ժամը տասնմեկի կողմերը զանգահարեց ինձ ասելու, որ գնում է զինկոմիսարիատ կամավորագրվելու։ Միանգամից արձագանքեցի՝ Դավի՛թ։ Անգամ ձայնիս մեջ մի պահ կանգ առնելու հորդոր կար։ Նա նոր էր վերադարձել ծառայությունից, հորդորս էր, որ մի քիչ սպասի։ «Մամա՛, Դավիթ չասես, դու ես ինձ այդպիսին դաստիարակել։ Եթե պատերազմն իմ ծառայության ժամանակ չէր, չի նշանակում, որ հիմա տղաներին պետք է մենակ թողնենք»։ Զանգահարեցի ավագ որդուս, նա աշխատանքի էր, փորձում էի իր միջոցով Դավիթին հետ պահել։ Դեռ պատերազմը նոր էր սկսվել, ուզում էի հասկանայինք, թե ինչ է կատարվում։ Ռաֆայելս ասաց. «Մա՛մ, դու ուզում ես, որ ես հետ պահե՞մ Դավիթին, բայց ես հիմա աշխատավայրից դուրս եմ եկել, Դավիթի հետ գնում եմ զինկոմիսարիատ»։ Առաջին օրը երկուսով գնացին զինկոմիսարիատ։ Դավիթին երկու օր հետո մարտադաշտ տարան, տղայիս հետ էր նաև մորաքրոջս թոռը՝ Արմենը։ Նրանք միասին են մեծացել։ Դավիթը սեպտեմբերի 29-ին վիճում է զինկոմիսարիատում, թե ինչու եք ամեն օր ձգձգում իմ մեկնելը։ Ինձ ասաց. «Մա՛մ, առավոտյան իրար հրաժեշտ կտանք, որովհետև անպայման գնալու եմ»։ Մշտապես իրեն ասել եմ՝ դեմ չեմ, որ գնաս տղաներին օգնելու, բայց սպասիր, մինչև քեզ կկանչեն։ «Ես պահեստային ֆուտբոլիստ չեմ, որ նստեմ, տեսնեմ, թե երբ են ինձ խաղի մեջ մտցնելու»։ Սեպտեմբերի 29-ին մեկնեց ռազմադաշտ։ Ավագ որդուս չէին տարել իրենց հետ, որովհետև երկու եղբոր մեկ ընտանիքից չէին տանում այդ ժամանակ։ Դավիթն ու Արմենը միասին մեկնեցին»։

Տղաներին տարել են Ներքին Հոռաթաղ։ «Մեկ օր մնացել են զորամասում։ Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 1-ին։ Այդ գիշեր իրենք մարտական հրահանգով ուղևորվել են Մատաղիս։ Այնտեղ էլ դեպքը եղել է»։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում։ «Մենք Դավիթին չենք փնտրել։ Ինչպես առաջինը գնաց, այդպես էլ առաջինը տուն «վերադարձավ»։ Հոկտեմբերի 3-ի երեկոյան նա արդեն Երևանում էր։ Ինձ առաջին օրերին ասում էին՝ լավ է, որ գոնե գիտես, թե Դավիթը որտեղ է։ Ես դրա իմաստն այդ ժամանակ չէի հասկանում, բայց հետո այնպիսի պատմություններ լսեցի...»։

Դավիթը Եռաբլուրում է՝ իր մարտական ընկերների կողքին։ «Ապրիլ յան պատերազմից հետո նա կազմակերպում և կուրսեցիների հետ միասին գնում է Եռաբլուր։ Իր ընկերներից մեկն է մեզ պատմել այդ օրվա մասին։ Բոլոր տղաներին հերթով մոտենում են։ Հասնում են Ռոբերտ Աբաջյանին։ Ընկերը պատմում է՝ բոլորս այնքան լուռ էինք, որովհետև չգիտեինք՝ ինչ ասել։ Դավիթն է խախտում լռությունը. «Տղե՛րք, պատկերացնո՞ւմ եք, այս տղու ապրած 20 տարվա կյանքը որքան մեծ իմաստ ունի։ Մարդիկ կան, որոնք երկար են ապրում, բայց, կարծես, զուր, երիտասարդներ են մահանում վթարներից, իրենց կյանքից ոչինչ չեն հասկանում։ Իսկ այս տղան որքան բան է արել մեզ համար»։ Նա չգիտեր էլ, որ պետք է դառնա պատմության մի մասնիկը»։

Դավիթը համալսարանական կրթությանը զուգահեռ սովորում էր ծրագրավորման լեզուներ, անգլերեն և չինարեն։ «Նա նպատակ ուներ բիզնեսով զբաղվել, որը կապված էր լինելու Չինաստանի հետ, ուստի պետք է նաև չինարենին տիրապետեր»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ ապրելու ուժն ավագ որդիս է։ Եվ, իհարկե, պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթին»։

Հ. Գ. - Դավիթ Ջալավյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը