Թուրքիան և Սաուդյան Արաբիան համատեղ ռազմաօդային զորավարժություններ են իրականացնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան և Սաուդյան Արաբիան սկսել են համատեղ ռազմաօդային զորավարժություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Երկու երկրները վստահեցրել են, որ զորավարժությունները տեղի են ունենում Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության և ռազմական վարժանքների շրջանակում:
5-օրյա զորավարժությունները մեկնարկել են փետրվարի 15-ին: Զորավարժություններն ընթանում են Քոնիայում, դրանց մասնակցում են Սաուդյան Արաբիայի 6 F-15 տեսակի ռամական ինքնաթիռներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



