Ռուսաստանը ցանկանում է զարգացնել համագործակցությունը Պարսից ծոցի իր լավ բարեկամների հետ. Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մյուս երկրները Ռուսաստանի լավ բարեկամներն են, և Մոսկվան ցանկանում է նրանց հետ զարգացնել երկկողմ համագործակցությունը, Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին ТАСС-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի մյուս պետությունները մեր լավ գործընկերներն են, մեր լավ բարեկամները,- նշել է նա,- և երկրներ, որոնց հետ ցանկանում ենք զարգացնել երկկողմ համագործակցությունը»։
«Դա կանենք նաև հետագայում, մենք արժևորում ենք մեր հարաբերությունները»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ



