Երեւան-Սեւան ճանապարհին մեքենան դուրս է թռել ճանապարհից եւ հայտնվել առվակի մեջ. Կա 4 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 18.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 43-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 43-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 34 VF 937 պ/հ (վարորդ Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից առվակի մեջ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Ա.-ն եւ 3 անձը չպարզված քաղաքացի դուրս են բերվել տեղի ուժերով եւ տեղափոխվել Երեւանի ԲԿ-ներ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



