Երևան, 30.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է ապրիլի 8-ին Երևանում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum (DDF)-ին՝ որպես արդյունաբերական փոխակերպման գործընկեր։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո՝ համախմբելով առաջատար տեղական և միջազգային փորձագետներին, բիզնեսի ղեկավարներին և պետական հատվածի պատասխանատուներին։

«Թվային տնտեսությունը հաճախ դիտարկվում է հարթակների և ալգորիթմների տեսանկյունից, սակայն դրա իրական հիմքում այն արդյունաբերական ճյուղերն են, որոնք ապահովում են ժամանակակից տեխնոլոգիաների համար անհրաժեշտ հումքային ռեսուրսները։ ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն»,- ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։  

DDF26-ի հատուկ հյուրը Լեյմինգ Չենն է՝ Ant International-ի ավագ փոխնախագահն ու Կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրենը։ Հիմնական խոսնակներն են Amazon Web Services (AWS) Ձեռնարկությունների տեխնոլոգ Մատիաս Ունդուրագան, Just Better ընկերության գործադիր տնօրեն Դիրկ Օլմայերը, Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին, Freedom Broker Armenia-ի Կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը և այլոք։  

DDF-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն էլ նշել է․ «Այսօր թվային տնտեսությունը ձևավորվում է ոչ թե առանձին տեխնոլոգիական լուծումների, այլ փոխկապակցված էկոհամակարգերի և պլատֆորմների միջոցով։ Doing Digital Forum-ը Հայաստանը կապում է համաշխարհային տեխնոլոգիական օրակարգին և դիրքավորում որպես համագործակցության կարևոր կամուրջ տարածաշրջանի և աշխարհի տարբեր տնտեսությունների միջև»։

DDF26-ը կքննարկի, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները վերափոխում ֆինանսական համակարգերը, պետական ենթակառուցվածքներն ու իրական տնտեսությունը՝ կենտրոնանալով բաց ֆինանսների, ԱԲ-ի վրա հիմնված ձեռնարկությունների, թվային նույնականացման և համաշխարհային հարթակների ռազմավարությունների վրա: Օրակարգում են նաև տարածաշրջանային ֆինանսական ենթակառուցվածքներին, կարգավորման և նորարարությանն առնչվող հարցեր, և թե ինչպես պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը կարող է խթանել կայուն տնտեսական աճը:

Օրակարգը հագեցած է լինելու առանցքային ելույթներով և դինամիկ պանելային քննարկումներով: Ֆորումի բանախոսների շարքում իր մասնագիտական փորձով կկիսվի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սադիկ Ազիմովը՝ ներկայացնելով ԶՊՄԿ-ի տեխնոլոգիական վերափոխման հեռանկարը։

2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Freedom Broker-ը՝ ներդրումային գործընկեր։

Փաշինյանը պատրաստ է զոհաբերել մեր ինքնությունը՝ հանուն իր իշխանության պահպանման. Ավետիք Չալաբյան Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ զինամթերքը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից․ Թուրքիայի ՊՆ «Միասնության թևերը» և «ՀայաՔվեն» այլընտրանք են բերել քաղաքական դաշտ․ Արմեն ՄանվելյանՆերկայացնում եմ Վանաձորում մեր տարածքային կառույցի գրասենյակի բացման մասին պատմող հակիրճ ռեպորտաժը. Ավետիք ՉալաբյանԵս ուզում եմ լինել լավագույնը MMA-ում, լավագույնը՝ ըմբշամարտում, լավագույնը՝ գրեփլինգում․ Արման Ծառուկյան Հայաստանի Մ-19 հավաքականի տպավորիչ հաղթանակը Թուրքիայում՝ 9։0 Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է և բախվել արգելապատնեշներին․ կա վիրավոր TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկովՔննարկում խելացի սահմանների մասին . Արման ՊետրոսյանԵրուսաղեմում Սուրբ Լույսի իջեցման արարողությունը կանցկացվի սահմանափակ ձևաչափով Կուրտուայի մասնակցությունը «Բավարիայի» դեմ մրցախաղին հարցականի տակ է Պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքագրել Ձեր բջջային հեռախոսներում. ոստիկանության զգուշացումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն էԳողություններ են եղել մանկապարտեզներից և պարի ստուդիայից․ Ավանի և Նոր Նորքի ոստիկանների բացահայտումները Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում Պերաշկի բոլորն էլ ուտում են, բայց ինքը ձեզ շեղելու համար է ուտելու ընթացքում նկարահանվում. Արշակ ԿարապետյանՈւժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատու կղզիների մոտակայքում Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Շաքի և Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համար. Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Օնլայն վարկ AMIO Mobile-ում Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Ընտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն ․ Նաիրի ՍարգսյանԾնվել է Արտակ Բեգլարյանի 3-րդ բալիկը Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի Չհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա Ղուկասյան Ինչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան 1000 անգամ հա. Դերասանուհի Աննա Մաքսիմը նշանվել էԴու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» «Փոսերը քիչ էր, հիմա էլ լիճը պիտի անցնենք»Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Իտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքներըՓնտրվում է ժողովրդավարության պաշտպանԻ՞նչ է կատարվում Կապանում՝ հեղեղումից հետո Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը Երկար ժամանակ ջուր չի լինի ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Ինչքա՞ն կշարունակվեն տեղումները Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Մանկության շոկոլադ. Ինչպես է մեր քաղցրավենիքի ընտրությունը ազդել մեր կյանքի ուղու վրաԱկբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար