ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալն սպառնում է Միության փլուզմամբ. Դոնալդ Տուսկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան որոշում ընդունի դուրս գալ ԵՄ-ից, Եվրամիությունը կհայտնվի փլուզման իրական վտանգի առջեւ, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տուսկի խոսքով՝ այժմ վճռորոշ պահն է ԵՄ-ին Բրիտանիայի հետագա անդամակցության շուրջ բանակցություններում, եւ այդ հարցի քննարկումը զգուշավորություն է պահանջում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Բրյուսելից պահանջել է մի շարք զիջումների գնալ, նախքան Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի անցկացումը:
Մեկնաբանները ենթադրում են, որ Քեմերոնը հանրաքվեի մասին պաշտոնապես կհայտարարի արդեն փետրվարի 22-ին՝ Եվրամիության փետրվարի 18-19-ի գագաթնաժողովից հետո, որտեղ, ինչպես սպասվում Է, ԵՄ-ի ղեկավարները հավանություն կտան Բրիտանիայի եւ մնացած Միության միջեւ փոխզիջումների փաթեթին:
Իսկ հանրաքվեն, ինչպես ենթադրում են վերլուծաբանները, կնշանակվի հունիսի 23-ին:



