Երևան, 25.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեխաների վարքագիծը ոչնչով աչքի չի ընկել. թիվ 29 դպրոցի տնօրեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Սա կրթական մակարդակից դուրս է, մեզ հետ որևէ կապ չունի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի տնօրենը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երիտասարդներին, ովքեր Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանում սովորող երկվորյակ եղբայրներ են։

Չնայած դպրոցում չհերքեցին, որ ձերբակալվածներն իրենց ուսումնական հաստատության աշակերտներ են, տնօրենը շտապեց ընդգծել, որ կատարվածը որևէ առնչություն չունի դպրոցի հետ։ Նրա խոսքով՝ աշակերտները դպրոցում երբևէ աչքի չեն ընկել բացասական վարքով։

Oragir.News-ը դպրոց էր այցելել՝ պարզելու աշակերտների վարքը և բնութագիրը ուսումնական միջավայրում, սակայն տնօրենը թույլ չտվեց զրուցել ուսուցիչների հետ՝ պատճառաբանելով, թե դպրոցում միջոցառում է ընթանում։

Նա նաև խուսափեց պատասխանել հարցին՝ արդյոք մտավախություն ունի՞ հնարավոր ճնշումների վերաբերյալ՝ զրույցն ավարտելով և դպրոցի դռները ժպիտով և ներողամիտ հայացքով փակելով մեր առջև։

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան կայքից հայտնի է դառնում, որ ձերբակալված աշակերտները շարունակում են գտնվել ՁՊՎ-ում, մինչդեռ նրանց նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Նրա խոսքով՝ եղբայրներից մեկի՝ Միքայել Մինասյանի առողջական վիճակը վատթարացել է, իսկ երկուսն էլ ունեն կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է 3 անձ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Հետևեք մեզ՝ այստեղ

Նարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցելԱվտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Opel»-ը ու «BMW»-ն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց են հարվածել Սամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԳորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԼոռու մարզի ոստիկանները սպանության նախապատրաստություն են բացահայտել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումՀրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Արցախի դատական ակտը ճանաչվել է Հայաստանի դատարանի կողմից «Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն Ասում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն ՄանվելյանՊաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել 30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը․ ինչ է պետք անել Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք. Թրամփ Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին Գետի ափին հայտնաբերվել է 12-ամյա տղայի դիակ՝ սրբիչով խեղդամահ արված Բացառիկ գործարք Հայաստանում. Ամիօ բանկի ֆինանսավորմամբ ստեղծվում է արտադրական տարածաշրջանային հաբ«Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների «Jeep»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը Եկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԻրանի հետ գործարքը կա՛մ նշանակալի կլինի, կա՛մ ընդհանրապես չի կնքվի․ Թրամփ Դեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինԱյս հեղուկը սպանում է օրգանիզմդՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Ինչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում է31-ամյա կինը տանջել է 4-ամյա աղջկանԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն գազ չի լինելու