Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իտալիան հաստատում է մարդու մոտ H9N2 թռչնագրիպի առաջին դեպքը Եվրոպայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իտալիայի առողջապահության նախարարությունը չորեքշաբթի՝ մարտի 25-ին, հայտարարել է, որ Իտալիայի Լոմբարդիա մարզ ժամանած անձը ներկայում հոսպիտալացված է թռչնագրիպի A(H9N2) ենթատիպ գրիպով։

Սա H9N2 թռչնագրիպով մարդու հիվանդացության առաջին դեպքն է Եվրոպայում:

«Բոլոր անհրաժեշտ ստուգումները կատարվել են անհապաղ, իսկ բուժառուի հետ շփվող անձինք նույնականացվել են կանխարգելիչ և հսկողության ռեժիմային միջոցառումների շրջանակում»,- ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Բուժառուն խրոնիկական առողջական խնդիրներ ունի, ներկայում մեկուսացված է հիվանդանոցում և ստացիոնար բուժում է ստանում։

1998 թվականից մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը Ասիայի և Աֆրիկայի տասը երկրներում գրանցվել է A(H9N2) վիրուսային վարակի ընդհանուր 195 մարդու վարակման դեպք, հայտնել են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնից (ECDC)։

Գերատեսչությունում նշել են, որ առայսօր այդ տարբերակի խմբակային դեպքեր չեն գրանցվել, վիրուսի մարդուց մարդուն փոխանցում ևս չի հայտնաբերվել։

Մարդկանց վարակը, իբրև կանոն, տեղի է ունենում վարակված թռչունների հետ անմիջական շփման կամ վիրուսով աղտոտված միջավայրերում, հաղորդում է Euronews-ը։

«Մարդկանց թռչնի գրիպով վարակման եզակի դեպքերը անսպասելի չեն այն տարածքներում, որտեղ վիրուսը շրջանառվում է թռչունների շրջանում»,- հավելել են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնում։

Այս ամիս հրապարակված իրենց վերջին մոնիթորինգի զեկույցում Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը և Եվրոպական սննդի անվտանգության մարմինը (EFSA) հայտնել են, որ 2025 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը մարդկանց շրջանում թռչնի գրիպի տասը դեպք է գրանցվել, որոնցից ոչ մեկը մահվան չի հանգեցրել։

Այս բոլոր դեպքերը գրանցվել են Կամբոջայում (A(H5N1)-ի մեկ դեպք) և Չինաստանում, որտեղ հայտնաբերվել է A(H9N2)-ի ութ և A(H10N3)-ի մեկ դեպք։

Իտալիայի հանրային առողջապահության մարմինների տրամադրած տվյալների և վիրուսի համաճարակաբանության վերաբերյալ առկա գիտելիքների հիման վրա՝ Եվրոպական Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (ECDC) այդ դեպքից բխող A(H9N2) գրիպին առնչվող ԵՄ/ԵՏՄ ընդհանուր բնակչության համար ներկայիս ռիսկը գնահատում է շատ ցածր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ