Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան
ԲԼՈԳՈրտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը
Շատ հեշտ է որևէ հեռավոր որևէ երկրի մայրաքաղաքից (կլինի Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել, թե ցանկացած այլ ոչ հայաստանյան քաղաք) ասել, թե հունիսի 7-ի ընտրությունները որոշելու են Կովկասի ճակատագիրը, այս կամ այն գերտերության ազդեցության չափը այլն։ Սա ծայրահեղ վտանգավոր մոտեցում է, որին առաջատար ուժերը պետք է կոշտ արձագանքեն։ Չի կարելի Հայաստանը դարձնել օտար խաղերի փորձաքար, այսօրվա վտանգավոր իրավիճակում մեզ վերածել աշխարհաքաղաքական խաղալիքի։
Հունիսի 7-ի ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։ Այդ ընտրությունների արդյունքում մենք պետք է վերականգնենք մեր երկրի ներքին խախտված հավասարակշռությունը, պիտի հասնենք բանականության վերադարձին պետական համակարգ, պիտի ներքին համերաշխության և համակեցության նոր կանոններ ստեղծենք, պիտի հասնենք հասնենք երաշխավորված խաղաղության և երկիրը տանենք զարգացման ճանապարհով։ Սրանք են այս ընտրությունների նպատակները։
Հայաստանը ճակատագիրը չի որոշվում ո´չ Մոսկվայում, ո´չ Վաշինգտոնում, ո´չ Բրյուսելում, ոչ էլ որևէ այլ տեղ։ Եթե շատ ենք ուզում մայրաքաղաքային հստակություն, ապա Հայաստանը ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում։ Եվ հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



