Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչ կարող է յուրաքանչյուր մարդ անել, կարող եմ նաև ես. Անժելա Սարգսյան

ԼԱՅՖ

Ինձ համար բացահայտեցի  նոր Անժելա Սարգսյանի, ով ունի այնպիսի  մարդկային  հատկություններ, որոնք էկրանին հնարավոր չէ տեսնել: Ծանոթացա կենսուրախ, կյանքի ամեն րոպեն գնատող  մի կոնջ հետ, ով նաև հոգատար և սիրող մայր է: Մի բաժակ տաք թեյ,  անսահման դրական էներգիա և ահա  արդյունքը.

Ինչպե՞ս եք վերաբերվում հարցազրույց տալուն, հեշտությա՞մբ եք շփվում լրագրողների հետ, թե՞ որոշակի տարաձայնություններ լինում են։

Հարցազրույց տալիս եմ մի քանի լրագրողի, ում հետ աշխատում եմ մշտապես, նրանց հետ տարաձայնություններ չեմ ունենում:

Այսօր ինտերնետային տիրույթը մեծ տեղ ունի գրեթե յուրաքանչյուր մարդու կյանքում, ինչպիսի՞ կայքերից եք օգտվում, ըստ Ձեզ՝ որո՞նք են ինտերնետի առավելություններն ու թերությունները:

Ինտրենետում ամեն տեղեկատվություն չէ, որ համապատասխանում է  իրականությանը: Տեղեկատվության աղբյուրներին չեմ վստահում,քանի որ բամբասանքն ինտերնետում գերիշխում է: Ինտերնետի առավելություններից մեկն էլ  կայծակնային արագությամբ  ցանկացած տեղեկատվության տարածումն է, նախկինի պես պարտադիր չէ հեռագիր ուղարկել, նույնիսկ կարիք չկա հարցնել ինչ ես անում, քանի որ սոցիալական կայքերի շնորհիվ՝ արդեն պարզ է:

Ինչպիսի՞ն է Անժելան էկրանից այն կողմ, ինչո՞վ եք սիրում զբաղվել:

Մարդ, ով առավոտից մինչ ուշ գիշեր աշխատում է: Օրը սկսվում է դստերս համար նախաճաշ պատրաստելով և դպրոց ճանապարհելով, այնուհետև իմ գործերն եմ անում, հետո Եվային ուղեկցում եմ խմբակների, երեկոյան ժամը 8-ին միասին հոգնած տուն ենք վերադառնում, իսկ օրս դեռ շարունակվում է:

Ինքնակրթության և զարգացման համար ժամանակ ունենո՞ւմ եք, ինչպե՞ս եք դա կազմակերպում։

Զբաղվածությանս հետ մեկ տեղ երբեք չեմ կարողանում անտեսել այն հոդվածները, որոնք վերաբերվում են բժշկությանը: Բժշկի մասնագիտությունը իմ տարերքն է, եթե լինեի բժիշկ ապա անպայման՝ վիրաբույժ: Բավականին շատ եմ կարդում սննդակարգին վերաբերող հոդվածներ, թե ինչպես ճիշտ սնվել:  Oրինակ՝  տանը գրեթե չեմ պատրաստում տապակած կարտոֆիլ: Մանկական հոգեբանության վերաբերյալ գրքեր եմ կարդում, որպեսզի բալիկիս ճիշտ դաստիարակեմ: Ցավոք, գեղարվեստական գրականությանը առնչվում եմ  այնքանով, որքանով պահանջում է դերը:

Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր առաքելությունը։

Գլխավոր առաքելությունս՝  արժանապատիվ մարդ դաստիարակելն է: Ունեմ բալիկ, ով հասարակության համար պիտանի մարդ պետք է մեծանա և երջանիկ կյանք ապրի:

Ներողություն խնդրելը Ձեր պարագայում ինչպե՞ս է արտահայտվում՝ բառերո՞վ, թե՞ գործողությամբ։   

Եթե նույն պահին գիտակցում եմ իմ սխալը, շատ արագ շտապում եմ ներողություն խնդրել, քանի որ երբեք չեմ ցանկանում ցավեցնել դիմացինիս: Բայց նաև լինում են դեպքեր, որ  բացի ներողություն խնդրելուց,  մարդկու սիրտը շահելու համար նաև նվեր  եմ գնում: Կյանքը մեկ անգամ է տրվում, պետք է խաղաղ ապրել և՛ քեզ հետ, և՛ հասարակության:

Ձեզ լիդեր համարո՞ւմ եք:

Այո՛, համարում եմ: Հայրս մեծացրել է երեք լիդեր, դա մեր ընտանեկան տեսակն է: Լիդեր եմ շատ հարցերում, սակայն երբեմն սիրում եմ, որ իմ փոխարեն որոշումներ կայացնեն: Սիրում եմ, երբ ինձ կին եմ զգում:

Հեշտությա՞մբ եք նոր մարդկանց հետ ծանոթանում և շփվում։

Նոր մարդկանց հետ հեշտությամբ եմ շփվում, սակայն, կյանք թողնելու համար պետք է վստահեմ: Ինքս շփվող եմ և շատ արագ ընկերանում եմ, իսկ երբ թույլատրելի սահմանները անցնում են, միանգամից զգացնել եմ տալիս իրենց տեղը:  Շփման մեջ կարևորում եմ հարգանքը:

Երբևիցե չե՞ք մտածել սցենար գրելու կամ ռեժիսուրայով զբաղվելու մասին․արդյոք դերասանուհին ողջ ասելիքը կարողանո՞ւմ է տեղ հասցնել:

Յուրաքանչյուր դերասան հաջողում է լավ ռեժիորի կողքին, կարևոր է, թե ում հետ ես աշխատում,  և նա ինչ խնդիրներ է վեր հանում: Երբեմն մտածում եմ, որ կցանկանայի ռեժիսուրայով զբաղվել: Ինչ վերաբերվում է սցենարին՝ ասեմ, որ գրում եմ անկախ իմ կամքից,  որովհետև դա իմ առօրյան է: Ես այն դերասաններից եմ, ով տանը կարդում է սցենարը, շտկում  և բեմադրում տեսարանները, անգամ հագուստն եմ ընտրում, թե որ տեսարանում ի՞նչ պետք է հանգնեմ: Աննկարագրելի հաճույք եմ ստացել   Գոռ Վարդանյանի  <<Հրեշների գայլը>>  ֆիլմում՝ իմ  և դստերս տեսարանների սցենարը գրելուց:

Ինչպիսի՞ ֆիլմ կնկարահանեիք սեփական սցենարով:

Շատ եմ սիրում տրագիկոմեդիա ժանրը: Այնտեղ  խաղը բազմաշերտ է: Իրականում շատ մեծ գրողներ կան, ում գործերը կարելի է սցենարի վերածել և խաղալ: Կցանկանայի  պատմական ֆիլմերում խաղալ՝  հերոս կանանց մարմնավորել, կանանց, ովքեր զոհողության են գնացել  հանուն գաղափարի:

Անժելա՛, ո՞րն է   այն  խորհուրդը, որը Ձեզ միշտ ուղեկցում է, և  խորհուրդը Ձեր դստեր համար․ դրանք նո՞ւյնն են, թե՞ տարբեր:

Երեխա դաստիարակելու հիմքը կայանում է օրինակ ծառայելու մեջ: Եթե երեխայիցս մի բան եմ պահանջում, ապա ինքս անպայման  պետք է դա անեմ: Աղջկաս սովորեցնում եմ  ամենաբարդագույն արվեստը՝ մարդկանց հետ ճիշտ փոխհարաբերություններ, և եթե  խորհրդի կարիք  ունի՝ ծնողի հետ կիսվի, որովհետև ծնողը միակն է ում կարելի է միշտ դիմել, վստահել  և չդատապարվել:

Ո՞ր աֆորիզմն է Ձեզ հոգեհարազատ և կյանքի ցանկացած պարագայում հիշարժան։ 

Ինչ կարող է յուրաքանչյուր մարդ անել, կարող եմ նաև ես (լինի դա գյուտ ֆիզիկայի  կամ քիմիայի բնագավառում կամ երաժշտական գործիք նվագել): Երբեք չեմ կանգնում դժվարության առջև և ասում՝ չե′մ կարող: Կարծում եմ, եթե  դիմացինս կարողացել է անել, ապա ես էլ կկարողանամ, բոլոր մարդիկ հավասար են ստեղծված, բոլոր էլ ունեն տաղանդներ,  բայց ոմանք աշխատում են  և զարգացնում են իրենց տաղանդները, ոմաքն էլ ուղղակի  ծույլ են: Ծուլությունը կործանիչ է: Ծուլությունն է նախանձի արարիչը:  Հիմնականում ծույլ մարդիկ են նախանձ լինում:

Ո՞րն է այն գիրքը, որի էջերում Ձեզ գտել եք։

 Չորս տարի առաջ, այն ապրումները, որ ես ունեցա, ինձ նմանեցնում էի  Ալբեր Քամյուի  <<Օտարը>> ստեղծագործության հերոսին:  Երբ կարդում էի այն, կարծեցի ֆանտաստիկ ժանրից է, հետո հասկացա, որ անկախ քո ցանկությունունից կարող ես հայտնվել մի  իրավիճակում, որտեղ քեզ դատապարտում են, ցավեցնում, իսկ դու չես հասկանում թե ինչո՞ւ: Վերջին շրջանում շատ երջանիկ մարդ եմ և  ինձ չեմ նմանեցնում որևէ  կերպարի:

Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ դուստր եք Դուք։

Տղայի նման 

 Իհարկե ծնողներս արու զավակ ունեն, սակայն տղայի պարտականություններից երբեմն  ինձ էլ է բաժին ընկնում:  Նրանք հասարակ մարդիկ են, չունենալով բարձրագույն կրթություն`  ջանացել են, որ իրենց երեք զավակներն անպայման  բարձրագույն կրթություն ստանան:   Հայրս ինքնակրթությամբ զբաղվող մարդու լավագույն օրինակն է ինձ համար: Մարդ, ով կրթել է իր զավակներին  վաղ մանկությունից:   Հիշում եմ մանկությունիցս դրվագ, երբ  հայրս ինձ  և քրոջս պառկեցնում էր իր կողքին,  ու կարդում էր այնպիսի հաստափոր գրքեր, ինչպիսիք են <<Հովազաձորի գերիները>>, << Հոբիտը>>, <<Մոբի Դիկը>>: Ասեմ, որ   հայոց պատմության հետ  ծանոթացել եմ կրկին հորս շնորհիվ: Ամառային աձրակուրդներին նա պարտադրում էր  գիրք կարդալ  նաև իր հանձնարարությամբ:  Հայրս որքան խիստ էր, նույնքան  ընկերական էր, բայց  առաջին տեղում կրթությունն էր, նոր՝ հաճույքները:

Կյանքի մասին մտածելիս ի՞նչ եզրահանգման եք գալիս։

Կյանքի մասին մտածելիս կարող եմ երջանիկ լինելու իմ  սահմանումները տալ: Առաջին՝ ինչքան էլ քեզ դժվար է` ներիր, երկրորդը՝ ինչքան  էլ հիասթափված ես կրկին սիրիր,  երրորդը՝ ինչքան էլ փշրված է կյանքդ, նորից կառուցիր: Եվ այս ամենը համեմել  անսահման լավատեսությամբ  և դրական մտքերով: Ի վերջո կյանքը մեծ պարգև է և այն պետք է երջանիկ ապրել: Յուրաքանչյուր մարդ ինքն է  կերտում իր երջանկությունը:

Աղբյուրը` lil.am

Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըՆպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն է