Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ե՞րբ և ի՞նչ գույնով պետք է ներկել Զատիկի ձվերը. հոգևորականը մանրամասնում է

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այս տարի Սուրբ Զատիկը նշվելու է ապրիլի 5-ին։ Հայ ժողովրդի համար սա ոչ միայն տարվա ամենամեծ տոներից մեկն է, այլ նաև խոր հոգևոր սպասման և վերածննդի խորհրդանիշ։

Իսկ  թե ինչպես պետք է ճիշտ պատրաստվել ու նշել Զատիկը,  MediaHub-ը պարզեց՝ զրուցելով Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ։

«Քրիստոնյան պետք է ամբողջ օրերին աղոթքի մեջ լիներ, հաճախեր եկեղեցի, որպեսզի իմաստավորվեր հավկիթի ներկումը, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որը թափվեց և փրկեց ամբողջ  տիեզերքը։ Մեր հայրերն ու հատկապես Գրիգոր Տաթևացին  իր «Քարոզգրքում» նշում է, որ ձուն ինքը տիեզերքն է. միջի սպիտակ զանգվածը մթնոլորտն է, իսկ մեջտեղի դեղինը՝ երկիրը։ Այսինքն՝ Քրիստոսը ոչ միայն մարդուն, այլ նաև ամբողջ տիեզերքին սատանայի իշխանությունից ազատություն պարգևեց»,- նշեց  Տեր Շահեն։

Մշակութաբաններն ու հոգևորականները նշում են, որ ավանդաբար Զատիկին հավկիթները ներկվում են  կարմիր, իսկ ի՞նչ խորհուրդ ունի այն։

«Կարմիր ներկված հավկիթը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որը թափվեց մարդկության և ողջ տիեզերքի փրկության համար»,- ասաց Տեր Շահե քահանան։

Քահանայի խոսքով՝ տոնի սեղանի պարունակությունը հիմնականում ժողովրդական է, բայց դա էլ մեծ խորհուրդ ունի։ «Սովորաբար քրիստոնյան սեղանին դնում է չամիչով փլավ, որը խորհրդանշում է հավատացյալներին, որոնք քաղցրություն են տալիս աշխարհին, սպիտակը ամբողջ մարդիկ են։ Հաջորդը ձուկն է, որովհետև մարդիկ ծոմ պահած վիճակում էին գնացել եկեղեցի, և հիմա թեթև կերակուրով պետք է մտնեն ուտիքի մեջ, և իհարկե, դրվում է խաշած հավկիթը»,- ներկայացրեց հոգևոր հայրը։

Միմյանց հետ ձվերը «կռվեցնելու» ավանդույթը նույնպես ժողովրդական, բայց սիրված սովորույթ է, որն արտահայտում է ուրախություն և միասնականություն։

Նշենք, որ ձուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո։

Շատ հոգևորականներ նշում են, որ հասարակությունը Զատիկը հաճախ դիտարկում է միայն որպես տոնական առիթ՝ առանց այն հոգևոր խորությամբ հասկանալու։ Այս առումով ի՞նչ քայլեր է անում եկեղեցին, որ հասարակությունը Սուրբ Զատիկը պարզապես տոն չդիտարկի։ 

«Մեր «հզոր» պետությունն իր գործը կատարեց և եկեղեցու պատմության դասագիրքը վերացրեց, դրա համար քահանան ի՞նչ պետք է անի. ինքը իրենից մի հազար հատ կլոն հանի, գնա ամեն մեկին հուշի, թե ինչ պետք է արվի Զատիկի ժամանա՞կ, մեր հասարակությանը արդեն  գաղափարապես հետ են տարել»,- եզրափակեց խոսքը տեր Շահե քահանան։

Ալիտա Եղիազարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին