Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ընթացիկ պատմության մեջ նոր ու ամոթալի էջ է բացվում: Ավելի ճիշտ՝ բացվեց՝ դպրոցական քաղբանտարկյալ: Երբեմն թվում է, թե Փաշինյանի իշխանությունն անցած ութ տարում անցել է բոլոր կարմիր գծերը: Բայց չէ, նրանք ամեն անգամ նորանոր «բնագծեր» են նվաճում, նորանոր ռեկորդներ են սահմանում:

Փաշինյանական իշխանությունը, ցանկանալով հագուրդ տալ իր առաջնորդի քինախնդրությանը, Դավիթ Մինասյանին նույնիսկ դպրոցը թույլ չի տալիս ավարտել: Կալանավորել է տալիս: Երբ հայտնի դարձավ, որ «եկեղեցու միջադեպի» հարցը քննելու է Մնացական Մարտիրոսյանը, արդեն 150 տոկոսով պարզ էր, որ Փաշինյանի հրահանգը կատարվելու է, ու երիտասարդը կալանավորվելու է:

Վախեցած քպական իշխանությունը պայքարում է նույնիսկ երեխաների, դեռահասների, պատանիների դեմ: Ու փաշինյանական իշխանության բռնաճնշումների մեքենան կանգ չի առնելու, եթե հասարակությունը թույլ տա տրորել 18-ամյա երիտասարդի կյանքը։ Վաղը կարող է մեզանից յուրաքանչյուրի զավակը, հարազատը, երեխան հայտնվի այդ վիճակում: Հաջորդիվ ի՞նչ է նախատեսել Փաշինյանը. մանկապարտեզի սաների՞ն են կալանավորելու, օրինակ՝ «Ես իմ Մասիս սարն եմ սիրում» արտասանելու համար...

Չէ, գիտենք, տեսնում ենք, որ վախեցած են: Բայց այս աստիճա՞ն:

Թեպետ ակնհայտ է նաև, որ այստեղ միայն իր՝ Փաշինյանի ու «առաջին շարքի» քպականների վախերն ու սարսափները չեն միայն: Այսինքն, վախերը հանգեցրել են հիմնական պատճառին: Ով՝ ով, բայց Փաշինյանն ինքը չի կարող չհասկանալ, որ ավարտական դասարանի 18 տարեկան աշակերտին, ըստ որում՝ առողջական խնդիր ունեցող մարդուն կալանքի տանելով՝ ևս մեկ ուժեղ հարված է հասցնում իր գահավիժած վարկանիշին: Բայց նաև տեսնում է, որ ակնհայտ կորցնում է իշխանությունը, առնվազն, որ բացահայտ մերժված է: Ու հիմա նման քայլերով Փաշինյանը նպատակ ունի այլոց աչքը վախեցնել:

Սակայն նկատենք, որ իրական մարդկանց տրամադրությունները սահմանային են: Շատ-շատերն են այս օրերին ասում, որ եթե փողոցում քպական մի «կարկառունի» տեսնեն, էլ չենք խոսում Փաշինյանի մասին, ապա կկարողանա՞ն, արդյոք, իրենց հույզերին տիրապետել, կկարողանա՞ն ինքնատիրապետումը չկորցնել: Լավ, ասենք, մի քանի հոգու էլ կալանավորեցին, մի քանի հայ մարդու ճակատագիր էլ մի երկու ամսով խեղեցին: Հետո՞... Ամբողջ հայ ժողովրդին հո չեն կարող կալանավորել:

Հ.Գ.-Ի դեպ, քպականների իրական կերպարի մասին է խոսում այն հանգամանքը, թե ինչպես էին նրանցից ոմանք չարախնդում, որ 18-ամյա տղան «Վերջին զանգը» բանտում է անցկացնելու: Եվ ութ տարի այս մարդիկ մեր երկրի ղեկին են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ