Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին հայ–ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ձևավորված քաղաքական դինամիկան վերածվում է ոչ միայն դասական հակամարտության շարունակության, այլ նաև խորքային անհամաչափության դրսևորման, որտեղ կողմերի վարքագիծը պայմանավորված է ոչ միայն ուժային ռեսուրսներով, այլև քաղաքական կամքով, գաղափարական հենքով և միջազգային շրջանակների հետ աշխատանքի արդյունավետությամբ։

Հայկական կողմից նկատվում է շարունակական զիջողականության և «խաղաղության օրակարգի» կարևորության բարձրացումը, որը ներկայացվում է որպես անհրաժեշտություն՝ պատերազմից խուսափելու համար։ Ավելին՝ Փաշինյանը իր իշխանության շարունակությունն ու զիջողականությունը ներկայացնում է որպես միակ տարբերակ վերահաս պատերազմից խուսափելու նպատակով։ Սակայն մյուս կողմից՝ հենց այդ մոտեցումն է, որ ստեղծում է հակառակ էֆեկտ՝ խթանելով Ադրբեջանի առավել ագրեսիվ և պահանջատիրական քաղաքականությունը, որը արդեն դուրս է գալիս ոչ միայն Արցախի հարցի շրջանակներից, այլ ուղղակիորեն ուղղվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Այս իրավիճակը առավել հստակ է դառնում այն հանգամանքի ֆոնին, որ հայկական պետական մակարդակում նկատվում է պատմական արդարության օրակարգի աստիճանական նահանջ, որը հատկապես կապված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա հետևանքների հաղթահարման հարցերի հետ։ Երբ պետական քաղաքականությունը դադարում է համակարգված ձևով առաջ տանել նման հիմնարար հարցեր, առաջանում է վակուում, որը շատ արագ լցվում է հակառակ կողմից։ Ադրբեջանը և Թուրքիան, հենց այդ վակուումից օգտվելով, ակտիվացնում են իրենց քարոզչական և դիվանագիտական գործիքակազմը՝ փորձելով ոչ միայն նսեմացնել հայկական պատմական պահանջները, այլև ձևավորել հակադարձ նարատիվներ, որոնք իրենց էությամբ կեղծարարական են, սակայն միջազգային տեղեկատվական դաշտում կարող են որոշակի ազդեցություն ունենալ։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները «ադրբեջանցիների ցեղասպանության» վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայի պաշտոնական շրջանակների աջակցությունը այդ թեզերին, վկայում են, որ գործ ունենք համակարգված և բազմաշերտ տեղեկատվական ռազմավարության հետ։ Այս ռազմավարության նպատակն է ստեղծել կեղծ համարժեքություն՝ Հայոց ցեղասպանության պատմական իրողության և ադրբեջանական կողմից ներկայացվող կեղծ պնդումների միջև, ինչը ոչ միայն խաթարում է պատմական ճշմարտության ընկալումը, այլև թույլ է տալիս Բաքվին ձևավորել նոր քաղաքական պահանջներ՝ հիմնվելով այդ կեղծ նարատիվների վրա։ Միևնույն ժամանակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի ակտիվ առաջմղումը և Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հարցի բարձրացումը պետք է դիտարկել ոչ թե հումանիտար կամ իրավական դիսկուրսի շրջանակներում, այլ որպես հստակ քաղաքական և ռազմավարական գործիք։ Սա ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելուն և ապագա հնարավոր պահանջների լեգիտիմացմանը։ Երբ նման օրակարգերը շրջանառվում են պետական մակարդակով և չեն ստանում համարժեք հակադարձում, դրանք աստիճանաբար կարող են վերածվել միջազգային քննարկման առարկայի, ինչն արդեն ինքնին վտանգավոր է։

Այս համատեքստում կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական կողմը հրաժարվեց միջազգային դատական ատյաններում ներկայացված մի շարք հայցերից, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական և ցեղասպանական բնույթի հանցագործություններին։ Այդ հայցերը ոչ միայն իրավական գործիք էին, այլ նաև քաղաքական և դիվանագիտական լծակ, որոնք կարող էինք միջազգային հարթակներում ամրագրել աղաղակող փաստերի վրա հիմնված գնահատականներ։ Դրանցից հրաժարումը ստեղծում է այնպիսի իրավիճակ, երբ փաստերի դաշտը դատարկվում է հայկական կողմից, և այդ դատարկությունը լցվում է ադրբեջանական կեղծ կամ մանիպուլ յատիվ պնդումներով։ Այստեղ գործում է պարզ, բայց վտանգավոր տրամաբանություն՝ եթե դու չես ձևակերպում քո ճշմարտությունը, ավելին՝ հրաժարվում ես դրանից, ապա ուրիշը կձևակերպի իր կեղծիքը։

Բացի այդ, ՀՀ իշխանությունների կողմից «խաղաղություն մուրալու» քաղաքականությունը ստեղծում է ուժերի ընկալման լուրջ անհավասարակշռություն։ Միջազգային հարաբերությունների պրակտիկան ցույց է տալիս, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական կամք, այլև հավասարակշռված դիրքավորում և զսպման գործիքներ։ Երբ մի կողմը հանդես է գալիս միակողմանի զիջողականությամբ, իսկ մյուսը շարունակում է ագրեսիվ և պահանջատիրական քաղաքականությունը, ձևավորվում է ոչ թե խաղաղության, այլ պարտադրանքի միջավայր։ Սա հանգեցնում է նրան, որ խաղաղությունը դադարում է լինել փոխադարձ շահերի բալանսի արդյունք և վերածվում է միակողմանի թելադրված կարգավորման փորձի։ Ադրբեջանի վարքագծի սանձարձակությունն ու լկտիության աճը հենց այս համատեքստում պետք է դիտարկել որպես արձագանք այն միջավայրին, որտեղ հակադարձման մեխանիզմները թուլացած են կամ բացակայում են։

Այս ամբողջ գործընթացի մեջ առանձնահատուկ կարևորություն ունի այն հարցը, թե ինչ է նշանակում «արժանապատիվ խաղաղություն»։ Եթե խաղաղությունը ձեռք է բերվում ինքնիշխանության, պատմական հիշողության և ազգային շահերի հաշվին, ապա այն դժվար է անվանել կայուն և դասական իմաստով խաղաղություն։ Ավելի հավանական է, որ նման պայմաններում ձևավորված կարգավորումը պարունակի նոր հակամարտությունների սերմեր, որոնք ապագայում կարող են վերածվել ավելի լուրջ ճգնաժամերի։

Հետևաբար, մեկ ամբողջական պատկերում կարելի է արձանագրել, որ ներկայիս իրավիճակը ձևավորվում է մի շարք փոխկապակցված գործոնների արդյունքում՝ հայկական կողմի զիջողական քաղաքականություն, միջազգային իրավական գործիքների ոչ լիարժեք օգտագործում, պատմական օրակարգերի նահանջ և հակառակ կողմից այդ բոլոր հանգամանքների ակտիվ շահագործում։ Այս համադրությունը ստեղծում է այնպիսի դինամիկա, որտեղ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն շարունակվում է, այլ նաև ստանում է նոր լեգիտիմացման և ընդլայնման հնարավորություններ։

Այս պայմաններում խաղաղությունը չի կարող լինել ընդամենը հայտարարությունների մակարդակում ձևակերպված նպատակ։ Այն պահանջում է համալիր ռազմավարություն, որը ներառում է ուժի հավասարակշռություն, դիվանագիտական ակտիվություն, իրավական պայքար և տեղեկատվական հակազդեցություն։ Բայց հարցն այն է, որ պատերազմում պարտված և բանակցությունների հարթակում անընդհատ զիջող ղեկավարն ընդունակ չէ իրական ու արժանապատիվ խաղաղության հասնել։ Իրական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանն այնպիսի ղեկավարություն ունենա, որը կփորձի հետ շրջել զիջումների ու նվաստացման անիվը՝ հասնելով իրական, արժանապատիվ խաղաղության:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հերթական միֆը և նախընտրական եվրոպական օժանդակությունը Նիկոլ Փաշինյանին․ Նաիրի Սարգսյան Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնումԵթե ընտրեք Փաշինյանին՝ ադրբեջանցիները ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու. Նարեկ ԿարապետյանԱտելության էջը պետք է թողենք անցյալում, պետք է ունենանք փոփոխություններ. Արամ Վարդևանյան«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Երկրներ, որտեղ կարող ես ճամփորդել «անվճար»Հարսնացուն հարսանիքի ժամանակ ծեծել է մորըՈչ մի կախարդանք. ինչպե՞ս է խցանը մտնում շշի մեջ. «Փաստ»Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանին վրшերթի ենթարկած մայորի պատիժը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 մայիսի). Հայտարարվել է հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու նախաձեռնության մասին. «Փաստ»Հայտնաբերվել է արևային վահանակների արդյունավետության հիմնարար սահմանը շրջանցելու միջոցԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի «Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Մենք ապրում ենք սարսափելի ժամանակներում, երբ չկա արժեք ու պատիվ. Գոհար ՂումաշյանՔաղաքական պայթյունի շեմին․ Փաշինյանի վարքագիծը նոր հարցեր է առաջացնումՎթար․ մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելու Ընդամենը մի քանի օր հետո Փաշինյանը երկար ժամանակ կունենա մտածելու, թե ինչպես պետք է վերաբերվել կանանց հետ. Արեգա ՀովսեփյանՈւՂԻՂ.«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Ակադեմիական քաղաքումՀասարակությունը փոփոխություն է պահանջում․ Սամվել Կարապետյանը բերում է միասնություն․ Արմեն ՄանվելյանԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արարատում, գերեզմանատան մոտ վիճաբանության հետո անչափահասներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցՄեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի. Գագիկ ԾառուկյանՏրանսպորտային հեղափոխությո՞ւն Երևանում․ շրջանառվում են խոշոր նախագծերի մանրամասներԲարձրացրու՛ ձայնդ ընդդեմ Հայաստանում 300.000 ադրբեջանցիների բնակեցման. տեսանյութ «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական խումբը այցելել էր ԶՊՄԿԵրկու դեռահաս կրшկ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զnhեր Աղմկահարույց ձայնագրությունն ու իշխանության քար լռությունը․ ի՞նչ են փորձում թաքցնելԱվո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»Պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. Ա. ՉալաբյանԻսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40.000 դրամ ամսավճար, 1.5 տարի ծառայության ողջ ընթացքում. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ»Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ. Արտակ ԶաքարյանՀորոսկոպի 3 նշան, ում համար ամառը շոկային կսկսվի Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»«Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»Պարտության հոտը. «Փաստ»Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Բաքու-Սուփսա նավթատարի շահագործման վերսկսման շուրջ