Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լանդշաֆտը վերջին մեկ ամսվա ընթացքում ենթարկվել է այնպիսի խորքային և բազմաշերտ վերաձևումների, որոնք դուրս են գալիս անգամ դասական ռազմական հակամարտությունների տրամաբանությունից և ավելի շուտ տեղավորվում են համակարգային ճգնաժամերի շարքում, որտեղ միաժամանակ խախտվում են ուժերի բալանսը, տնտեսական կայունությունը և միջազգային իրավունքի հիմքերը։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ռազմավարական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ռազմական գործողությունների մեկնարկից արդեն մեկ ամիս է անցել, և դա թույլ է տալիս արդեն ոչ միայն արձանագրել իրադարձությունների դինամիկան, այլև կատարել որոշակի հետևություններ, որոնք վերաբերում են թե՛ հակամարտության բնույթին, թե՛ դրա գլոբալ հետևանքներին։

Առաջին հերթին ակնհայտ է դառնում, որ այս պատերազմը չի կարող դիտարկվել որպես դասական միջպետական բախում, քանի որ այն շատ արագ վերաճել է բազմաշերտ հիբրիդային հակամարտության, որտեղ ռազմական գործողություններն ընդամենը մեկ բաղադրիչն են ավելի լայն՝ տնտեսական, տեղեկատվական և աշխարհաքաղաքական պայքարի մեջ։ Ռազմական տեսանկյունից առաջին ամիսը ցույց տվեց, որ տեխնոլոգիական գերազանցությունը, որն ակնհայտորեն գտնվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմում, չի ապահովում արագ և վճռական հաղթանակ այնպիսի հակառակորդի դեմ, ինչպիսին Իրանն է, որը տասնամյակներ շարունակ պատրաստվել է հենց նման սցենարի։ Իրանի որդեգրած «ասիմետրիկ դիմադրության» ռազմավարությունը, որը հիմնված է ոչ թե ուղիղ ճակատային բախման, այլ տարածքային ցրվածության, պրոքսի ուժերի և ճնշման բազմակենտրոն մեխանիզմների վրա, փաստացիորեն վերածել է ամբողջ տարածաշրջանը ռազմադաշտի։

Այս իրավիճակում նույնիսկ ամենահաջող օդային կամ հրթիռային հարվածները չեն կարող ապահովել ռազմավարական շրջադարձ, քանի որ իրանական կողմը գործում է ոչ թե կենտրոնացված, այլ ցանցային տրամաբանությամբ։ Արդյունքում առաջանում է այնպիսի պարադոքսալ իրավիճակ, որ ռազմական հաջողությունները չեն վերածվում քաղաքական հաղթանակների, իսկ պատերազմը ձգձգվում է՝ կլանելով ավելի ու ավելի մեծ ռեսուրսներ։

Միևնույն ժամանակ, Իրանի արձագանքը, որը ներառում է ոչ միայն ուղղակի հրթիռային հակահարվածներ, այլև տարածաշրջանային դաշնակիցների և պրոքսի խմբավորումների լիակատար ակտիվացում, ստեղծել է, այսպես կոչված, «կրակե օղակ»՝ ընդգրկելով Լիբանանը, Իրաքը, Եմենը և որոշ չափով նաև Սիրիան։ Սա արմատապես փոխել է անվտանգության ընկալումը տարածաշրջանում, քանի որ այլևս չկա հստակ բաժանում ռազմաճակատի և թիկունքի միջև։ Ցանկացած ենթակառուցվածք՝ էներգետիկ, տրանսպորտային կամ քաղաքացիական, կարող է դառնալ թիրախ, ինչը մեծացնում է ոչ միայն ռազմական, այլև հումանիտար ռիսկերը։

Միջազգային քաղաքականության մակարդակում այս մեկ ամիսը փաստացիորեն բացահայտեց նոր ջրբաժան։ Սկզբնական փուլում Արևմուտքի համախմբվածությունը թվում էր գրեթե անխախտ, սակայն ժամանակի ընթացքում եվրոպական երկրներում սկսեցին ավելի հստակ արտահայտվել սեփական շահերից բխող մտահոգությունները։ Էներգետիկ կախվածությունը, գնաճը և սոցիալական լարվածության վտանգը ստիպում են եվրոպական կառավարություններին վերանայել իրենց աջակցությունը ռազմական գործողություններին։ Եվ եվրոպական առաջնորդներից ավելի շատ հայտարարություններ ենք լսում այն մասին, որ այս պատերազմն իրենց պատերազմը չէ։ Սա վկայում է այն մասին, որ թեև անդրատլանտյան միասնությունը պահպանվում է ֆորմալ մակարդակում, իրականում ենթարկվում է ներքին էրոզիայի։

Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակը լայն հնարավորություններ է բացել այլ գլոբալ դերակատարների համար։ Ռուսաստանը կարողանում է որոշ չափով շեղել Արևմուտքի ուշադրությունն Ուկրաինայի ճակատից, ավելացնել էներգետիկ ռեսուրսների վաճառքից ստացված իր եկամուտները և ինչ-որ չափով ամրապնդել իր դիրքերը` որպես հակակշիռ արևմտյան ազդեցությանը։

Իսկ Չինաստանը փորձում է հանդես գալ որպես հավասարակշռող ուժ՝ առաջարկելով դիվանագիտական նախաձեռնություններ, որոնք, սակայն, միաժամանակ ծառայում են սեփական ռազմավարական շահերին՝ հատկապես էներգետիկ և առևտրային ուղիների վերահսկման տեսանկյունից։ Պետք է հաշվի առնել, որ Չինաստանի տնտեսության համար մեծ կարևորություն ունեն էներգակիրների ներկրումը, այդ թվում` Պարսից ծոցի հատվածի երկրներից, և չինական ապրանքների արտահանման համար միջազգային ծովային ուղիների համար անխափան երթևեկության ապահովումը։

Այս հակամարտության տնտեսական հետևանքները, թերևս, ամենաակնառու և միաժամանակ ամենավտանգավոր բաղադրիչն են։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված անկայունությունը, որը փաստացիորեն սպառնում է գլոբալ էներգետիկ մատակարարումների առանցքային ուղուն, հանգեցրել է նավթի և գազի գների կտրուկ աճի։ Սա իր հերթին առաջացրել է շղթայական ռեակցիա՝ բարձրացնելով արտադրական ծախսերը, խաթարելով մատակարարման շղթաները և խթանելով գլոբալ ինֆլ յացիան։ Զարգացած երկրներում սա արտահայտվում է գնաճի նոր ալիքով և տնտեսական աճի դանդաղմամբ, իսկ զարգացող երկրներում՝ պարենային անվտանգության լուրջ սպառնալիքներով և սոցիալական անկայունության ռիսկերով։

Ֆինանսական շուկաները ևս արձագանքել են մեծ տատանումներով։ Ներդրողները ակտիվորեն տեղափոխում են կապիտալը դեպի առավել «ապահով ակտիվներ»՝ ոսկի, որոշ դեպքերում` նաև կրիպտոարժույթներ, ինչը վկայում է ընդհանուր վստահության անկման մասին։ Սա վտանգավոր միտում է, քանի որ ֆինանսական համակարգի կայունությունը մեծապես հիմնված է վստահության վրա, և դրա խաթարումը կարող է բերել ավելի խոր տնտեսական ճգնաժամերի։

Բացի այդ, այս պատերազմը վերակենդանացրել է միջուկային զսպման տրամաբանությունը՝ որպես պետական անվտանգության հիմնական երաշխիք։ Շատ երկրներ կարող են անել այն հետևությունը, որ միջազգային իրավունքի և դիվանագիտական մեխանիզմների թուլացման պայմաններում միայն միջուկային պոտենցիալն է ապահովում իրական անվտանգություն։ Սա իր հերթին կարող է խթանել նոր միջուկային սպառազինությունների մրցավազք, ինչը երկարաժամկետ հեռանկարում մեծացնում է գլոբալ անվտանգության ռիսկերը։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում, որ պատերազմի առաջին ամիսը ոչ թե պարզեցրեց իրավիճակը, այլ հակառակը՝ խորացրեց անորոշությունը։ Ոչ մի կողմ չի հասել վճռական առավելության, սակայն բոլոր կողմերը արդեն կրել են զգալի կորուստներ՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և քաղաքական։ Սա ստեղծում է «մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակ, որտեղ հակամարտությունը շարունակվում է առանց հստակ ելքի, բայց շարունակաբար մեծացնում է իր մասշտաբն ու ազդեցությունը։

Իսրայելի համար այս պատերազմն ունի գոյաբանական բնույթ, որը թելադրում է առավելագույն կոշտություն և մշտական մոբիլիզացիա, մինչդեռ ԱՄՆ-ի համար այն ավելի շատ ռազմավարական փորձություն է՝ կապված իր գլոբալ առաջնորդության պահպանման հետ։

Եթե այս հակամարտությունը ձգձգվի և բերի նոր ճգնաժամերի, ապա այն կարող է արագացնել ամերիկյան ազդեցության հարաբերական նվազումը` հատկապես այն պայմաններում, երբ այլ ուժային կենտրոններ ակտիվորեն ընդլայնում են իրենց դերակատարությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՈրտե՞ղ է Հայաստանում ամենամաքուր օդըՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ 9 տարեկան աղջիկը անդադար ծիծաղի պատճառով հայտնվել է հիվանդանոցում Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը 20-ամյա տղան թոշակառուներից 25 միլիոն դրամի կարգի գումար է գողացելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի հետևանքով տուժածների ինքնությունըԿինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյանքից ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցինԿոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան