Խավիեր Սավիոլան կանխատեսել է ԱԱ-2026-ի եզրափակչի մասնակիցներին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Խավիեր Սավիոլան կիսվել է աշխարհի 2026 թվականի առաջնության վերաբերյալ իր սպասումներով՝ նշելով այն երկու թիմերին, որոնք, իր կարծիքով, պետք է հանդիպեն մրցաշարի եզրափակչում։
«Մենք հաղթանակի գլխավոր հավակնորդներից ենք, քանի որ արդեն իսկ նվաճել ենք աշխարհի գավաթը։ Մեր կազմում է խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ պատմության մեծագույններից մեկը։ Հասնելով բարձունքին՝ անհրաժեշտ է մշտապես ապացուցել սեփական կարգն ու հարգանք վաստակել որպես աշխարհի գործող չեմպիոն։ Լիահույս եմ, որ աշխարհի առաջնության եզրափակչում մենք կմրցենք Իսպանիայի հավաքականի հետ», — արգենտինացու խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կկայանա առաջիկա ամռանը՝ միանգամից երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Աշխարհի գործող չեմպիոնի տիտղոսը կրում է Արգենտինայի ընտրանին, որը Կատարում կայացած 2022 թվականի դրամատիկ եզրափակիչում առավելության հասավ Ֆրանսիայի նկատմամբ։ Այդ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց մարտական 3-3 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում արգենտինացիներն ավելի դիպուկ գտնվեցին (4-2)։
Հետևեք մեզ՝ այստեղ



