Իրանի և ԱՄՆ-ի միջև դիմակայությունը շարունակելու իմաստ չունի. Փեզեշքիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախման և համագործակցության միջև ընտրությունը լիովին իրատեսական է, և այն կորոշի երկու ազգերի ապագա զարգացումը։ Դրա մասին ամերիկյան ժողովրդին ուղղված բաց նամակում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև դիմակայության շարունակությունն իմաստ չունի»,- նշել է Փեզեշքիանը։ Նա համոզմունք է հայտնել, որ «բախման և համագործակցության միջև ընտրությունն իրական է, և հենց այդ ընտրությունն է, որը կորոշի սերունդների ապագան»։
«Իր հազարամյա պատմության ընթացքում Իրանը վերապրել է բազմաթիվ ագրեսորների»,- նշել է Իսլամական Հանրապետության նախագահը, հավելելով, որ այդ բոլոր ժամանակներում « Իրանը հպարտ և արժանապատվորեն կանգուն է մնացել»։
Հետևեք մեզ՝ այստեղ



