Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կանադայում հաստատված սիրիահայերը Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են. The Star-ի անդրադարձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Կանադայում հաստատված սիրիահայերը այստեղ եկած փախստականների առաջին ալիքն են: Սակայն Տորոնտոյում հաստատված հայերն իրականում փախստական են դարձել երկրորդ անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է կանադական The Star պարբերականը՝ պատմելով, որ 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության հետևանքով շատ հայեր փախել էին Սիրիա:

Ստացվում է, որ սիրիական ճգնաժամի հետևանքով Կանադայում հաստատված հայերը Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի թոռներն ու ծոռներն են:«Մենք վերապրեցինք այն, ինչ մեր տատերն ու պապերը: Տեխնոլոգիան տարբեր է՝ նրանք հեռացել էին քայլելով, սակայն զգացումները նույնն են. մենք լքում ենք մեր նախնիների կյանքը»,- նշել է Տորոնտոյում հաստատված հայերից մեկը՝ Բեթի Փանոսյան Մինասյանը:

The Star-ը գրում է, որ 100 տարի առաջ շատ հայեր, հեռանալով հայրենի տներից, տան բանալիներն իրենց հետ վերցրեցին՝ մի օր այնտեղ վերադառնալու հույսով, և պահում ենք դրանք մինչ օրս: Կանադայում վերջերս հաստատված Մկրտիչ Փանոսյանը ևս իր տան բանալին թողել է հարևանի մոտ:

«Ես նրան ասացի՝ հուսով եմ, շուտ կվերադառնամ»,- պատմում է Մկրտիչը: Նա ընդգծում է, որ Հալեպը լքելու մասին որոշում են կայացրել՝ չունենալով այնտեղ կյանքի ապահովության երաշխիքներ: «Խնդիրը մեր երեխաների անվտանգությունն էր: 2013 թվականին Սուրբ ծնունդի ժամանակ ռումբ ընկավ մեր հարևանի պատշգամբի վրա: Հրաշք էր, որ այն մեզ չվնասեց»,- նշել է Մկրտիչ Փանոսյանը:

Նրա կինը՝ Ալինը, պատմել է, որ թեպետ դրանից հետո իրենք տեղափոխվել էին իր մոր տուն, սակայն այնտեղ ևս ապահով չէր:

«Մեր դուստրը սկսել էր մղձավանջներ տեսնել: Նա ասում էր. «Եթե վատ մարդիկ գան, դու քարեր ունե՞ս նրանց վրա նետելու և մեզ պաշտպանելու համար»: Սակայն քարերը ռումբերի և փամփուշտների դեմ պաշտպանության միջոց լինել չէին կարող լինել»,- փաստել է Ալինը:

Ընտանիքը Կանադա է իր հետ բերել լուսանկարներ, որոնք ճամպրուկի մեջ կշռել են 27 կիլոգրամ, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր գործիքները, որոնցով նոր հայրենիքում կկարողանան աշխատել և արարել: 

 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել