Երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սարատովի մարզի Պետրովսկի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել։ Վարորդը մահացել է, իսկ երեխաներն ու մեծահասակները վիրավորվել են, հայտնում են մարզային իշխանությունները։
Նահանգապետ Ռոման Բուսարգինը պարզաբանեց, որ ավտոբուսը Երշովսկի շրջանից երեխաներ էր տեղափոխում։
«Բոլոր արտակարգ ծառայությունները, այդ թվում՝ Սարատովի, անմիջապես ուղարկվել են դեպքի վայր», - ասաց նա։
Ըստ տարածաշրջանային պետական ճանապարհային անվտանգության տեսչության՝ Hyundai ավտոբուսի վարորդը մեքենայի շրջվելու պատճառ է դարձել։ Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպի պատճառը կարող էր լինել վարորդի առողջական վիճակի հանկարծակի վատթարացումը վարելու ժամանակ։ Վթարը տեղի է ունեցել Նովոզախարկինո գյուղի մոտակայքում։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ վթարի հետևանքով վիրավորվել է 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Չորս անչափահաս և երկու մեծահասակ տեղափոխվել են հիվանդանոցներ: Տարածաշրջանային առողջապահության նախարար Վլադիմիր Դուդակովին հանձնարարվել է անձամբ վերահսկել բոլոր տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելը:
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



