Իրանի կամուրջն ԱՄՆ-ի հարվածներից վնասվել է, բայց ամբողջությամբ չի ավերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանից արևմուտք գտնվող B1 կամուրջը, որը կառուցման փուլում է, և որին հասցված հարվածի տեսանյութը հրապարակել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վնասվել է, սակայն ամբողջությամբ չի ավերվել։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ապրիլի 2-ին ԱՄՆ-ն հարվածել է B1 կամրջին, որը, ըստ նախագծի, պետք է միացնի իրանական Թեհրան և Քերեջ քաղաքները՝ դառնալով Մերձավոր Արևելքի ամենախոշոր կամուրջը։ Հարձակման զոհ է դարձել 8 մարդ, ևս 95-ը վիրավորվել է։ Ըստ ԶԼՄ-ների` կամրջի վրա հարձակման 2 ալիք է եղել։
Հարվածների հետևանքով վնասվել են ճանապարհային ծածկույթի առնվազն երեք հատվածներ կտրվել են կամրջի կողմերից մեկի պողպատե ճոպանները, սակայն կառուցվածքի հենասյուները, ինչպես և հարևանությամբ գտնվող աշտարակային կռունկները, անվնաս տեսք ունեն։
Հետևեք մեզ՝ այստեղ



