Երկրի սահմաններից դուրս կյանքի որոնումը մնում է NASA-ի հիմնարար խնդիրներից մեկը. Ջարեդ Այզեքման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը Politico-ի հարցազրույցում ասել է, որ Երկրից դուրս կյանքի որոնումը մնում է գործակալության հիմնարար առաքելություններից մեկը։
Նրա խոսքով՝ NASA -ն օգտագործում է ժամանակակից տիեզերական գործիքներ, այդ թվում՝ «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակը, էկզոմոլորակները եւ դրանց մթնոլորտներն ուսումնասիրելու համար՝ կյանքի հնարավոր նշաններ գտնելու նպատակով։
«Երկրից դուրս կյանքի որոնումը մնում է NASA-ի հիմնարար առաքելություններից մեկը։
Մենք օգտագործում ենք այնպիսի գործիքներ, ինչպիսին է Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակը էկզոմոլորակները եւ դրանց մթնոլորտներն ուսումնասիրելու համար։
Սա մեզ օգնում է ավելի մոտենալ այն հարցին, թե արդյոք մենք մենակ ենք տիեզերքում»,- նշել է ԱՄՆ տիեզերական գործակալության ղեկավարը։
Հետևեք մեզ՝ այստեղ



