Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիտնականները գտել են «էպիլեպսիայի աղբյուրը», որը ձևավորվում է դեռևս նախքան ծնունդը

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ մի մեխանիզմ, որի շնորհիվ կալցիումական անցուղիների ժառանգական մուտացիաները խաթարում են ուղեղի զարգացումը ամենավաղ փուլում և մեծացնում երեխաների հակվածությունը էպիլեպսիայի ու դրա հետ կապված ճանաչողական խնդիրների նկատմամբ: Այս արդյունքները հրապարակվել են Neuron ամսագրում և նոր պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես նույնիսկ փոքր գենետիկական փոփոխությունները կարող են ազդել ուղեղի ցանցերի վրա՝ առաջին նոպաների ի հայտ գալուց դեռ շատ առաջ:

Գիտնականների ուշադրության կենտրոնում են հայտնվել կալցիումական այսպես կոչված P/Q տիպի անցուղիները, որոնք առանցքային դեր են խաղում նեյրոմեդիատորների (քիմիական ազդակներ, որոնց միջոցով նյարդային բջիջները հաղորդակցվում են միմյանց հետ) արտազատման կարգավորման գործում: Թեև այս անցուղիների մուտացիաները նախկինում արդեն կապվել էին մանկական էպիլեպսիայի հետ, նյարդային շղթաների ձևավորման վրա ազդեցության ստույգ մեխանիզմները մնում էին անհայտ:

Խնդիրը պարզաբանելու համար ասպիրանտ Սամանտա Թոմփսոնի և դոկտոր Ցին Լոնգ Մյաոյի գլխավորած թիմն օգտագործել է մանկական աբսանս-էպիլեպսիայի մկնային մոդելը. հիվանդության մի ձև, որի դեպքում նոպաները սկսվում են վաղ մանկության տարիներին և բնորոշվում են ուղեղի ակտիվության յուրահատուկ օրինաչափություններով:

Գիտնականները պարզել են, որ P/Q անցուղիների ֆունկցիայի պակասը ոչ միայն վատթարացնում է նեյրոմեդիատորների փոխանցումը, այլև անսպասելիորեն ուժեղացնում է տեսաթմբի (թալամուս) գրգռվածությունը: Սա ուղեղի այն հատվածն է, որը մասնակցում է գիտակցության, ուշադրության և զգայական տեղեկատվության մշակման գործընթացներին: Բացի այդ, մուտացված կալցիումական անցուղին ակտիվացրել է Wnt ազդանշանային ուղին, որը խթանում է տեսաթմբի նեյրոնների չափից ավելի բաժանումը: Սա հանգեցրել է բջիջների անոմալ բարձր բազմացման (պրոլիֆերացիա) դեռևս մինչև ծնունդը, ինչը ցույց է տալիս, որ էպիլեպսիայի սկզբնական պատճառները կարող են առաջանալ ներարգանդային զարգացման շրջանում՝ առաջին նոպաներից շատ ավելի վաղ:

Բացի այդ, մուտացիան զգալիորեն ուժեղացրել է էպիլեպսիա հարուցող երկու գեների էքսպրեսիան, ինչը կարող է բացատրել նման պացիենտների մոտ հակացնցումային սովորական մոնոդեղորայքային թերապիայի հաճախակի անարդյունավետությունը:

Ըստ փորձագետների, այս բացահայտումները հեռանկարներ են ստեղծում վաղ ախտորոշման և ավելի նպատակային թերապիայի համար, որը հաշվի կառնի ինչպես նեյրոնների էլեկտրական գրգռվածության խանգարումները, այնպես էլ ուղեղի զարգացման ազդանշանային ուղիների փոփոխությունները:

Գենետիկական և բջջային տարբեր մեխանիզմների փոխկապակցվածության հստակ ընկալումը հետագայում կարող է հանգեցրել երեխաների մոտ էպիլեպսիայի և հարակից նյարդազարգացման վիճակների բուժման ավելի արդյունավետ մեթոդների:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է