Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմիօ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 20 միլիարդ ՀՀ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում:
Համալրման արդյունքում, 2026թ. ապրիլի 06-ի դրությամբ, Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 210 միլիարդ ՀՀ դրամ:
Կապիտալի համալրումը միտված է Բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը՝ շեշտադրելով հատկապես Բանկի մրցակցային դիրքի ամրապնդումն ու բիզնեսի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը:
Ներդրված միջոցները կնպաստեն Բանկի դինամիկ աճին և շարունակական զարգացմանը՝ ապահովելով կայունություն ու նոր հնարավորություններ հաճախորդների համար:
[email protected] | 010 59 20 20 | amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից



