Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպան չի փոխարինի Ռուսաստանին. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ru-ն «Եվրոպան չի փոխարինի Ռուսաստանին. Հայաստանին սպասվում է տնտեսական փլուզում առանց ԵԱՏՄ-ի» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջին ամիսներին Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման արտաքին տնտեսական ուղղվածությունը՝ անգամ մինչև լիիրավ անդամակցություն, ուղղակիորեն հակասում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ստանձնած պարտավորություններին: ԵԱՏՄ–ից դուրս գալը մահացու հարված կլինի Հայաստանի տնտեսությանը. որոշ գնահատականներով, հնարավոր խզումը կհանգեցնի ՀՆԱ-ի 30-40 % անկման: Ավելին, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ համաձայնագրերից, կկորցնի գազի արտոնյալ գինը, ինչը կհանգեցնի սակագների զգալի աճի և տեղական արդյունաբերության մրցունակության փլուզման:

Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան news.ru-ի հետ զրույցում Պուտին– Փաշինյան վերջին հանդիպումը անվանել է «դժվար» և ընդգծել, որ Վլադիմիր Պուտինը հստակ ասել է Երևանին, որ անհնար է քայլել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև: «Երևանը պետք է որոշի, թե ինչպես պետք է առաջ շարժվի, նշել է Չեպան,– մեր տնտեսական և առևտրային հարաբերությունները կախված կլինեն դրանից։ Գնդակը հիմա նրանց դաշտում է։ Մենք պատրաստ ենք համատեղ աշխատել, բայց մեզ անհրաժեշտ է երկկողմանի շարժում»։ Նա նաև նշել է, որ շատ համատեղ նախագծեր, այդ թվում՝ էներգետիկ նախագծեր, ներկայում սառեցված են, և դրանց ապասառեցումը ուղղակիորեն կախված է Հայաստանի դիրքորոշումից։

Տնտեսագետ Ալեքսանդր Ռազուվաևն էլ զուգահեռներ է անցկացրել Մոլդովայի հետ։ Նրա խոսքով, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ–ից, Ռուսաստանը կարող է անմիջապես դադարեցնել արտահանումը և բարձրացնել էներգակիրների գները, ինչը կհանգեցնի լուրջ գնաճի և ձեռնարկությունների ու գործարանների փակման։ Ավելին, news.ru-ի զրուցակցի փոխանցմամբ, Երևանը կկորցնի ռուսական ներդրումները և, ամենայն հավանականությամբ, կբախվի վիզային ռեժիմի ներդրմանը։ «ԱՄՆ-ը և Արևմուտքը երբեք չեն կարողանա փոխարինել Ռուսաստանին և ԵԱՏՄ գործընկերներին։ Կդադարեն նաև «անվճար» զենքի մատակարարումները։ Արդյունքում, Հայաստանը կմիանա Մոլդովայի և Մակեդոնիայի նման դատապարտված ու անհույս այն երկրների ցանկին, որտեղից բոլորը փորձում են փախչել», - զգուշացրել է տնտեսագետը։

ՌԴ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը նույնպես մտահոգիչ գնահատականներ է տվել։ Նա news.ru-ին հիշեցրել է, որ չկան մեխանիզմներ ԵՄ-ի և ԵԱՏՄ–ի ազատ առևտրի գոտիները համատեղելու համար։ «Լավագույն դեպքում Հայաստանը կհայտնվի առևտրային և վարչական տենդի մեջ. կանոնակարգերի անընդհատ վերանայում, նոր խոչընդոտներ, բեռնափոխադրումների ճգնաժամեր», - եզրափակել է փորձագետը։

news.ru-ին հարցազրույց տված բոլոր փորձագետներն են համաձայն՝ ԵՄ-ին անդամակցության ծրագիրը Հայաստանին կանգնեցնում է դժվար ընտրության առջև և կհանգեցնի կորուստների, որոնց երկրի տնտեսությունը կարող է չդիմանալ։ Ուստի, Հայաստանի ղեկավարությունը շատ բան ունի հաշվի առնելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ Գևորգյան