Թուրքական գավառներից մեկում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Շըրնաքի նահանգապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արգելք է հայտարարվել «անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամներին հայտնաբերելու, տեղադրված պայթուցիկները չեզոքացնելու, ինչպես նաև բնակչության կյանքի անվտանգությունն ապահովելու նպատակով»: Արգելքը, որը կգործի փետրվարի 16-ից, տեղի ժամանակով 23:00-ից, կպահպանվի մինչև նահանգապետարանի կողմից այն վերացնելու մասին համապատասխան հայտարարության տարածումը:
Այս պահին Թուրքիայում փողոց դուրս գալու արգելքը գործում է Շըրնաքի Ջիզրե և Սուր գավառներում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



