Եվրախորհրդարանը բացառում Է Մեծ Բրիտանիայի պահանջով ԵՄ-ի բազային համաձայնագրերի փոփոխումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդարանը բացառում Է հանրակցության բարեփոխումների շրջանակներում ԵՄ-ի բազային համաձայնագրերում փոփոխությունները՝ կապված Մեծ Բրիտանիայում կայանալիք հանրաքվեի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին հայտնել Է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը՝ ամփոփելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ կայացած հանդիպման արդյունքները:
«Եվրամիության բազային պայմանագրերի որեւԷ փոփոխություն հնարավոր չԷ: Եվրախորհրդարանն այն կարծիքին Է, որ եվրոյի գոտու 19 երկրների եւ եվրոյի գոտու մեջ չմտնող ԵՄ-ի մյուս ինը երկրների միջեւ հարաբերությունները պետք Է կառուցվեն բացառապես այդ համաձայնագրերի, փոխադարձ հարգանքի եւ խտրականության բացակայության հիման վրա»,-ասել Է նա:
Շուլցը նշել Է, որ ՄԵծ Բրիտանիայի հանրաքվեի կապակցությամբ ԵՄ-ի բարեփոխումների նախագիծը պետք Է հաստատվի ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների՝ փետրվարի 18-ին կայանալիք գագաթնաժողովում: «Ես կարծում եմ, որ ԵՄ-ի բարեփոխումների համալիրը կհաստատվի հանրակցության՝ փետրվարի 18-ի գագաթնաժողովում»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



