Ջուրը կտրելու են ընտրություններից հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեռ փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը, ըստ որի՝ Հայաստանի բնակավայրերի գերակշիռ մասում մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ջրամատակարարումը կլինի 17-ժամյա՝ 07:00-ից 24:00-ը, ինչն առաջացրել էր մարդկանց դժգոհությունը։ Նախընտրական շրջանում բարձրացած նման աղմուկը փորձեց չեզոքացնել իշխանությունը։ Մասնավորապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց․ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի»։ Ի պատասխան Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը նշել էր՝ «Վեոլիա»-ի օրերս հրապարակած ջրամատակարարման գրաֆիկը կվերանայվի, բայց 24-ժամյա ջրամատակարարում ապահովելը, միևնույն է, հնարավոր չէ:
Բարձրացրած աղմուկից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունը պաշտոնական կայքից հեռացրեց ջրամատակարարման գրաֆիկը։
«Հրապարակ»-ը գրավոր հարցումով դիմել է «Վեոլիա ջուր» ընկերություն, պարզելու, թե ինչու նոր գրաֆիկը մինչև այժմ չի հրապարակվել, խնդրելով տրամադրել նոր գրաֆիկը։
Նոր գրաֆիկի համաձայն մի շարք վարչական շրջաններում ջրամատակարարման գրաֆիկը լինիելու է 17-ժամյա։ Գրաֆիկում փոփոխվել է միայն ժամանակացույցը, մասնավորապես 17-ժամյա գրաֆիկի անցում կատարվելու է ոչ թե մայիսից, այլ ԱԺ ընտրություններից հետո՝ հուլիսի 1-ից։
Մարզերում ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի մայիսի 1-ից։
Հետևեք մեզ՝ այստեղ



