Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուղական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 6-ին վարչություն է ներկայացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդ, որը 2024 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուղական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 6-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողներին է ներկայացել 41-ամյա մի տղամարդ, որը հունվարի 8-ից հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու և փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքներով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



